«Ռոմեո եւ Ջուլիետ»-ի այս հրատարակությունը Շեքսպիրի «Ընտիր երկեր»-ի եռահատորյակում (հ. 1, Երևան, 1951) լույս տեսած դաշտենցյան թարգմանության և ապա երկհատորյակում (հ. 1, Երևան, 1964) տեղ գտած նույն թարգմանության վերամշակված տարբերակի համադրումն է տեքստային առումով: խմբագրական շտկումերից զատ, ուղղվել են և ինչ-ինչ թարգմանական վրիպումներ: Ի լրումն՝ ողբերգությունն առաջին անգամ հայերեն տպագրվում է ուշագրավ տվյալներ և մեկնություններ պարունակող ծավալուն ծանոթագրություններով: