Տեքստային առումով այս հրատարակությունը հիմնվել է Շեքսպիրի «Ընտիր երկեր»-ի եռահատորյակում լույս տեսած դաշտենցյան թարգմանության, ապա և երկհատորյակում ընդգրկված նույն թարգմանության վերամշակված տարբերակի համադրումն է: Ճշտվել է անունների տառադարձումը, կատարվել են թարգմանական և խմբագրական շտկումներ: Ի հավելումն՝ ողբերգությունն առաջին անգամ հայերեն տպագրվում է հետաքրքիր տեղեկություններ և մեկնություններ պարունակող հանգամանալի ծանոթագրություններով: