«Տասներկուերորդ գիշեր կամ ինչ որ կամենաք» կատակերգության այս հրատարակությունը հիմնվել է Շեքսպիրի «Ընտիր երկեր»-ի եռահատորյակում (հ. 2, Երևան, 1953) տպագրված թարգմանության բարեփոխված տարբերակի վրա: Կատարվել են թարգմանական և խմբագրական կարևոր շտկումներ: Առաջին անգամ է, որ կատակերգությունը լույս է տեսնում հետաքրքիր տվյալներ և մեկնություններ պարունակող հանգամանալի ծանոթագրություններով: