«Սուլամիթա. Սևակի մեծ սերը» երկհատոր փաստագրական վեպը Պարույր Սևակի մեծ սիրո ամբողջական պատմությունն է: Գրքի համար հիմք են հանդիսացել ոչ միայն բանաստեղծի կյանքի քիչ հայտնի փաստերը, այլև նրա ու Սուլամիթա Ռուդնիկի նամակագրությունը, բազմաթիվ նորահայտ վավերագրեր ու գրառումներ: Դրանց մեջ մարդկային կյանքն է՝ բուռն զգացմունքներով, անկումներով ու վերելքներով՝ զուգորդված մի շարք իրադարձությունների ու դեպքերի հետաքրքիր բացահայտումներով:
Ծնվել է Արարատի շրջանի Վանաշեն գյուղում։ Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, որն ավատել է 1981-ին՝ ոսկե մեդալով։ 1983-ին ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1984-86-ին ծառայել է խորհրդային բանակում։ Ուսումն ավարտելուց հետո երկար տարիներ աշխատել է մամուլում։ Խմբագրել է մի շարք թերթեր։ 1996-98-ին եղել է ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվության ու քարոզչության վարչության պետի տեղակալ։ Հեղինակ է Սևակագիտական մի քանի աշխատությունների։