«Կնքահայրը» վեպը համաշխարհային ճանաչում ունի: Այն սովորական դետեկտիվ չէ: Վեպը սոցիալական լուրջ հիմնավորում ունի: Այստեղ ներկայացվում է 1920-30- ական թվականներին ԱՄՆ-ում կազմակերպված հանցագործության առաջացումը, որը հեղինակը դիտում է որպես օրինաչափ երևույթ, ինչու՞ և ինչպե՞ս են կազմակերպվել մաֆիաները, ինչպե՞ս են առաջացել նրանց կապը քաղաքական բոլոր շրջանակների հետ:
Լարված ու կլանված պահող դեպքեր ու իրադարձություններ, հերոսների բարդ հոգեբանական ապրումներ այնպես, որ ապրումակցելու և առաջացած խնդիրներին սեփական լուծումներդ փնտրելու ցանկություն էր հաճախ առաջանում և այդ ամենով հանդերձ, անչափ տպավորիչ հետաքրքրաշարժ ինտրիգներ։
<< Կյանքում միշտ էլ գալիս է այն պահը, երբ ամենափոքր մարդն անգամ եթե ուշադիր ու համբերությամբ հետևի դեպքերին, կարող է վրեժխնդիր լինել ամենազորեղներից>>։
<< Նրանք, ովքեր դժբախտ պատահարն ընդունում են որպես անձնական վիրավորանք, նրանց հետ դժբախտ պատահարներ չեն լինում>>։
<< Ամենաշահեկան վիճակն այն է, երբ թշնամիդ չափազանցնում է թերություններդ, որից ավելի լավ կարող է լինել միայն, երբ բարեկամդ թերագնահատում է առավելություններդ>>։