Jump to ratings and reviews
Rate this book

Սպանիա

Rate this book
1934 թվականին Կոստան Զարյանը մտահղանում է գրելու «Երկիրներ եւ Աստվածներ» գրքերի շարքը: Այդ շարքից իրագործված են միայն «Սպանիան» եւ «Միացյալ Նահանգները»: «Հոլանդիան» եւ «Իտալիան» մնացել են հատվածների տեսքով, մյուսները չեն իրագործվել:
Կոստան Զարյանի «Սպանիան» գրված է օտար երկրի առիթով ու օտար երկրի մասին, բայց նաեւ Հայաստանի՛ մասին ու Հայաստանի՛ համար:
«Վստահ եմ, վաղը, երբ մեր երկրում, որին խորապես ինձ կապված եմ զգում, անցնի բնազդական տնտեսականությա շրջանը, նոր սերունդը պիտի ծարավով նետվի այն բոլոր հարցերի վրա, որոնցմով մենք շահագրգռված ենք: Արդեն, այդ տեսակետից շատ հուսալի նշաններ են երեւում: Ու այս գրքի միակ հավակնությունն է՝ կարողանալ մի օր հասկանալի եւ ահրաժեշտ դառնալ նրանց, որոնք որաշել են լինել նորից, կառուցանել նոր հոգեկան մի զորություն, գոյանալ ամբողջովին,ճակատագրականորեն:
Ահա ինչու մեր երկիրը, մեր ցեղը եւ ոգին ամեն տեղ ներկա է եղել ինձ հետ»:
Մեր ընթերցողը երջանիկ պատեհություն ունի առաջին անգամ առանձին գրքով կարդալու «Սպանիան»:

382 pages, Hardcover

First published January 1, 1936

2 people are currently reading
20 people want to read

About the author

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
9 (75%)
4 stars
2 (16%)
3 stars
0 (0%)
2 stars
1 (8%)
1 star
0 (0%)
Displaying 1 - 3 of 3 reviews
Profile Image for naisokram.
131 reviews3 followers
March 26, 2025
Շատ նոստալգիկ ընթերցանություն ստացվեց. Զարյանը ինձ հետ տարավ Իսպանիա՝ տաք, արևոտ, բազմամշակույթ (ու հատկապես արաբական մշակույթի թողած սիրուն ազդեցությամբ): Իհարկե, ես Զարյանի պես չեմ ռոմանտիզացնում Իսպանիան, բայց ռոմանտիզացնելուց բացի ինքը նաև շատ համապարփակ գիտելիք ա տալիս Իսպանիայի պատմության ու մշակույթի մասին: Անընդհատ փորձում ա զուգահեռներ տանել հայերի ու Հայաստանի հետ, որը տեղ-տեղ անպատեհ ա թվում, բայց դե կարելի ա հասկանալ ժամանակի պահանջը:

Նույն ձևով՝ գրքում կան շատ սեքսիստական արտահայտություններ, կանանց մեջբերելով համեմատություններ, բայց դե շատ չենք կարող բարկանալ Զարյանի վրա, իր ժամանակ դրանք նորմալ գեղարվեստական համեմատություններ էին :դ

Նյարդայնացնող էր հրեաների հետ կապված մասը, բայց ստեղ էլ միանշանակ չեմ կարողանում դատել Զարյանին, որովհետև մի պահ գովերգելուց հետո հաջորդ պահին էնպիսի արտահայտություն ա անում, որ մնում ես շվարած՝ լավ, էս մարդը ու՞մ ա համակրում :դ
Մի բան միանշանակ ա՝ բազմաթիվ անգամներ խոսում ա բռնության դեմ: Մի խոսքով՝ լավ դիվանագետ կլիներ))
Profile Image for Lilith.
9 reviews6 followers
January 13, 2017
Կոստան Զարյանի «Երկիրներ և Աստվածներ» շարքը, առաջին հայացքից ճանապարհորդական այդ գրառումները, մշակութաբանական մեծագույն աշխատություններ են: Ի՜նչ խորությամբ է հեղինակը հասկացել ազգը, մարդուն, մշակույթը, ոգին (կամ դրա բացակայությունը): Ի՜նչ գեղեցկությամբ ու մեզ անսովոր թափով է հայերեն մտածում այս մարդը (և դեռ պնդում են, որ լեզուների իր գունապնակում հայերենին ամենավատն է տիրապետել): Ի՜նչ զուգադրումներ է անցկացնում օտարի ու հայի միջև և ինչպիսի՜ անզուսպ, բայց անաչառ հայրենասիրությամբ:
Displaying 1 - 3 of 3 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.