Գրքում ամփոփված են հեղինակի մանկության հիշողությունները Հայրենական մեծ պատերազմի դաժան տարիների, հատկապես՝ անթերի ոտնամաններ ունենալու և ոտքերը չսառչելու երազանքի մասին:
Սոս Արտաշեսի Սարգսյան (հոկտեմբերի 24, 1929 թ., Ստեփանավան - սեպտեմբերի 26, 2013 թ., Երևան), թատրոնի և կինոյի հայ անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ։
Ծնվել է 1929 թվականի հոկտեմբերի 24-ին Ստեփանավան քաղաքում։ 1948 թ. տեղափոխվել է Երևան և աշխատել Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում՝ որպես դերասան։ 1954 թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ 1954-1991 թթ. եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան։ 1991 թ. հիմնադրել է Համազգային թատրոնը։ 1997-2006 թթ. Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտԻ ռեկտորն է, 2006-ից՝ ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահը։ 2009 թ. ընտրվել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ։
Նկարահանվել է քառասունից ավելի գեղարվեստական ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Նվագախմբի տղաները»‚ «Եռանկյունի»‚ «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետ»‚ «Խաթաբալա», «Ձորի Միրո», «Սոլյարիս», Հայաստանում և ԽՍՀՄ մյուս տարածքում նկարահանված բազմաթիվ այլ ֆիլմերում։ Ռուսաստանցի բեմադրիչների նկարահանված ֆիլմերում առավել հայտնի են իր խաղացած Գիբարյանի (Տարկովսկու «Սոլյարիս»), թափառիկ արտիստի (Վ.Բորտկոյի «Առանց ընտանիքի»), Ֆեոֆան Պրոկոպովիչի (Ա.Պուշկինի «Միխայլո Լոմոնոսով») դերերը։
Մահացել է 2013 թվականի սեպտեմբերի 26-ին թոքերի բորբոքումից
Բավականին հետաքրքիր ու հեշտ ընթերցվող էր, ուղղակի տեքստում վրիպակները, անհաջող ֆոնտն ահագին խանգարում էին կարդալ: Մեկ էլ վերջի մասը, որ հեղինակը նշում է իր դերասան լինելու փաստը, ահագին կտրում է ամեն ինչից: Մի խոսքով` վատ չէր, բայց շատ հում ու անմշակ էր:
Մեծն վարպետ՝ Սոս Սարգսյանը, մանկության և պատանեկան տարիներից մնացած դառն հուշերից մեկի մասին է խոսում այս գրքույկում: Լոռու մարզի ահավոր ցուրտը, անձրևը, ձյունը և իր բոպիկ ոտքերը: