Jump to ratings and reviews
Rate this book

Տիեզերքը ափի մեջ

Rate this book
Սա երկրորդ հրատարակությունն է հեղինակի տարիներ առաջ լույս տեսած էսսեների նույն վերնագրով ժողովածուի, բայց լրացված էսսեների բոլորովին նոր շարքով: Բազմազան է նոր էսսեների նյութը և հատկապես մատուցումը` կոսմոս, մոլորակներ, հնագիտություն, բժշկություն, ալպինիզմ… Բոլոր էսսեներում հիմնականը մարդն է, նրա ներաշխարհը… Էսսեների բնորոշ գիծը խոհականությունն է, ապրումները գիտության մարդու, և մարդու ընդհանրապես, բարոյական սխրանքը, վեհությունը… ու գեղեցկությունը ամեն ինչում…

472 pages, Paperback

First published January 1, 1987

3 people are currently reading
56 people want to read

About the author

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
16 (84%)
4 stars
2 (10%)
3 stars
0 (0%)
2 stars
0 (0%)
1 star
1 (5%)
Displaying 1 of 1 review
Profile Image for Arno Mosikyan.
343 reviews32 followers
April 14, 2019
Պարտադիր է ծանոթանալ Էրվին Հեյզենբերգի (Ի՞նչ է կյանքը), Ջորջ Գամովի (Մեկ, երկու...անվերջություն...), Վերներ Հեյզենբերգի (Ֆիզիկան և փիլիսոփայությունը), Նիլս Բորի (Փիլիսոփայական խորհրդածութունները) և այլն և այլն, շատերին կարելի է նշել, սակայն հարկավոր չէ մոռանալ, որ մեր կողքին ապրել և ստեղծագործել է Գրիգոր Գուրզադյանի պես գիտնականը և մտածողը, ով նույնպես որակյալ խորհրդածություններ է թողել իր արժանի ընթերցողի համար:

Մեջբերումնե էսսեների հավաքածուից՝
...Բայց ժամանակակից մարդկությանը եւ նրա ստեղծած քաղաքակրթությանը չի կարող բարգավաճել ու հարատեւել առանց գիտությա՛ն զարգացման, եւ այստեղ հակասություն չկա։ Ժոդովուրդների բարեկեցության աստիճանը վերջի վերջո որոշվելու է գիտության եւ առաջին հերթին՝ ֆունդամենտալ գիտությունների զարգացման մակարդակով։ Ամենից առաջ դա վերաբերում է մաթեմատիկային։ Ընդհանուր առաջընթացի ռեզերվը՝ հուսալի ու տեւական, բոլոր ժամանակներում ստեղծել ու ստեղծում է մաթեմատիկան։ Այդ իսկ պատճառով վերջինս պետք է միշտ իր ժամանակից առաջ անցնի, տանելով իր հետ մնացած բոլոր գիտությունները։ Հենց այդպես էլ գրում է, օրինակ, Նապոլեոնը՝ Լապլասի «Հավանականությունների տեսություն» գրքի լույս տեսնելու առթիվ. «Մաթեմատիկական գիտությունների տարածումն ու կատարելագործումը սերտորեն շաղկապված է պետության բարեկեցության հետ»։

Մյուս կողմից, թեպետ տրամաբանությունը գիտության մենաշնորհն է, իսկ էթիկան՝ արվեստի, կասկածից դուրս է, որ այդ երկուսի համատեղումը միայն կարող է հարստացնել եւ գիտնականին, եւ արվեստագետին, մի հանգամանք, որ չի կարող անհետեւանք մնալ ստեղծագործական տեսակետից, թե՛ աոաջինի, թե երկրորդի համար։ «Արվեստը կարող է հարստացնել մեզ,— ասում է Նիլս Բորը,— այն օժտված է մի կարեւոր հատկությամբ՝ հիշեցնել մեզ ներդաշնակությունների մասին, որոնք անմատչելի են (մաթեմատիկական առումով) սիստեմատիկ վերլուծության համար»։

Իմ կարծիքով, մեր առօրյա լեզվի բառապաշարը աղքատանում է։ Եվ դժվար է ասել, թե որտեղ է վիճակը հատկապես տխուր՝ խոսակցական լեզվում, թե գրավոր։ Բաց արեք ցանկացած թերթը կամ ամսագիրը եւ կտեսնեք, սակավ բացառությամբ, ճապաղ շարադրանք, կաղապարված դարձվածքներ, խղճուկ բառապաշար։ Ես չեմ հաշվել, բայց հավանորեն մի քանի հարյուր բառը հերիքում է ամենօրյա թերթերը լույս ընծայելու համար։ Լեզվի ու շարադրանքի տեսակետից դրանք բոլորն էլ զարմանալի նման են իրար։ Նրանց մեջ գրեթե անհնարին է գտնել ոճական տարբերություն։ Հոդվածները, ինչի մասին էլ որ լինեն, կարծեք բոլորն էլ գրել կամ խմբագրել է մի մարդ, օտար բառով դա կոչվում է նիվելիրովկա։
Displaying 1 of 1 review

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.