Նյութը հայոց պատմության IV դարի իրադարձություններն են, Պապ թագավորի գործունեությունը, նրա վարած պատերազմը Հայաստանը օտար նվաճողներից ազատագրելու, նրա բարենորոգումները, նրա ջանքերը երկրի-կենտրոնական իշխանությունը ամրապնդելու և Հայաստանի ինքնուրույնությունը պահպանելու համար:
Born in 1889, Sept. 15 / 3 /, in Gharakilisa / now Vanadzor /. 1896-98 - studied in private school. 1904 - graduated from local russian biannial school. 1906 - went to Tibilisi. 1909 - in "Luma" magazin was published the story of "Hungry beings". 1909-17 - signed by St. Roffor. 1909-19 - worked in newspaper "Mshak". 1918 - was published the first selection of "The sad people". 1919 - moved to Yerevan. 1922-25 - worked as chief editor of the Committee of Education of State Publishing Office of ASSR. 1926 - worked in "Armenian Cooperation" weekly paper. 1930 - worked in "Armenian movie" as a literal adviser. 1934 - was elected as a member of USSR writers' Union and the USSR Writers' I forum deputy. 1935 - was awarded the medal of "Employment Red Flag". 1944 - was published "The king Pap" narration. 1945 - was published the selection "Simple Souls" collection. 1950 - was elected as an administrative secretary of Armenian Writers' Union. 1954, 1959 and 1966 - was elected as a deputy in the USSR Writers' 2nd, third, fourth forums. 1959 - was published "Armenian fortress" narration. 1962 - was elected as the USSR Leninian State Award Comittee member. 1965 - was elected as the president of Ministries Council joint literature, art and architecture state awards committee. 1965 - was awarded the title of academicien of Armenia's Scientific Academy. 1967 - the historical narration "Varazdad" was published. 1967 - he died on October 14th, and was buired in Yerevan's Park Pantheon named after Komitas. 1980 - was defined annual award named after St. Zoryan.
St. Zoryan's pen was fertile, he wrote stories, novels, litro-scientifical articles and memoirs. His compositions were tronslated into 22 languages.
Դպրոցական տարինրերիս կարդացած լավագույն գրքերից մեկն է։ Իր կերպարը արտացոլում է ուժեղ ու ռացիոնալ դատող թագավարի։ Իրոք, պետք է բացառիկ մարդ լինել, որ 4-րդ դարում կարողանաս դեմ գնալ մի ամբողջ համակարգի։ Ակամայից Ջորջ Օրուելի խոսքերն եմ հիշում․ «Փոքրամասնություն լինելը, նույնիսկ եթե այն բաղկացած է մեկ հոգուց, չի նշանակում, որ խելագար ես։»
Լինելով անտեղյակ հայոց պատմությունից, գրեթե վստահորեն կարող եմ ասել, որ հայ թագավորներից, եթե ոչ լավագույնը, ապա միանշանակ լավագույնների ցուցակում իր անձեռնմխելի տեղն ունի Պապ թագավորը։ Լինելով երիտասարդ, ընդանրապես չունենալով երկիրը կառավարելու գոնե նվազագույն փորձ՝ նա դառնում է Հայոց Աշխարհի արքա, և սկսում է թագավորել այնպես, ինչպես անգամ չէին կարող երազել դրա մասին տասնյակ տարիներ թագ կրող ծերունիները։ Նրա սրտացավությունն իր երկրի համար, կառավարելու անձնատուր կարողությունները, հայրենիքի արժանապատիվ ներկան և ապագան անընդհատ մտքում պահելը՝ կամենալով ի վերջո դուրս պրծնել Պարսկաստանի և Բյուզանդական Կայսրության կռվախնձորը լինելու երկար տարիների բեռից՝ այս ամենը համադրվում էին նրա երիտասարդ խառնվածքի հետ՝ շուտ բռնկվող, արտահայտված ռացիոնալ մտածողությունով, միամիտ, խաղաղ ճանապարհով հզորություն փնտրող և կայացրած ճիշտ որոշումները առանց երկար մտածելու հրամաններ արձակող․ և այդպես նրա նպատակներն ու խառնվածքը համադրվելով ստեղծում էին մի յուրօրինակ, ինչ-որ տեղ նաև տարօրինակ անհատականություն, ով այդ տարիներին անհրաժեշտ էր Հայոց Աշխարհին։ Եվ այս ամենից զատ, Պապն ուներ միայն մեկ բաղձալի երազանք՝ միավորել եսակենտրոն, թուլամորթ և վախկոտ հայ նախարարներին, որոնցից յուրաքանչյուրը մտածում էր միայն իր երկու կտոր հողի և դրա պաշտպանության մասին՝ հասկացնել նրանց, որ միասնական ուժը միայն կարող է դիմադրել հարևաններին և ինչն ամենակարևորն է, ստեղծել մեծ և հզոր բանակ, որն ունակ լինի դիմակայել անգամ ամենածանր թշնամուն։ Նպատակին հասնելու ճանապարհին հայոց թագավորը հասցրեց ունենալ մի շարք թշնամիներ, որոնցից ամենավտանգավորը թերևս․․․ Եկեղեցին էր։ Եկեղեցու թեման շոշափելու դեպքում այս կարծիքս գրքի մասին կվերածվի կարծիքիս կրոնի և դրա դերի մասին այդ տարիներին մեր հայրենիքի կայացման մեջ, ինչն այժմ ես չեմ ուզում անել՝ թեմայից շատ չշեղվելու համար։ Գիրքը կարդալուց հետո, փոքր ինչ կարդացի նաև Զորյանի և նրա գործերի մասին։ Պարզեցի, որ "Պապ Թագավոր" գիրքը մտնում է եռյակի մեջ՝ "Հայոց Բերդ" (Պապից առաջ) և "Վարազդատ" (Պապից հետո) գրքերի հետ միասին, որոնք ևս անպայման կկարդամ։
Պատմավեպեր կարդալը անպայման բնույթ է կազմում իմ գրքացանկում, դա ինչ-որ կերպ թույլ է տալիս առնչվել պատմության, արմատների հետ, իմանալ այն մարդկանց, որոնց շնորհիվ ունենք այն ինչ ունենք։ «Պապ թագավոր»-ը դուր եկավ, բայց ինչ-որ անբավարար երանգ թողեց, ինչ-որ բան չհագեցրեց, դեռ չեմ հասկանում ինչ։ Բայց անկախ դրանից, իհարկե, կարդալ արժե, կարդալ պետք է։
Աննկարագրելի պատմավեպ։ Հույզերի խառնարան։ Միաբան, ուժեղ և անկախ լինելու անհրաժեշտության ցայտուն արտահայտում։ ԵՒ ցավոք դարեր են անցել, սակայն ոչինչ չի փոխվել։ Կրկին իշխաններն ավելի մտահոգ են իրենց անձնական շահերի, կալվածքների, քան երկրի մասին։ #պարտադիրկարդալու