Jump to ratings and reviews

Սուլոց աֆրիկացու մասին

Անրի Գրիգորյանի «Սուլոց աֆրիկացու մասին» վեպը ազգությամբ հայ տղայի ինքնության փնտրտուքն է անկախության շրջանի Վրաստանի պատմության ու հասարակական-քաղաքական իրադարձությունների զուգահեռներում։ Պապ-հայր-որդի ժառանգական շղթայում որդին փորձում է տեղորոշել իր ինքնությունը նախ որպես անհատ՝ իրեն ի պահ տրված ազգային ու լեզվական ժառանգությունը ի մի բերելով և հետո շարունակում որոնումը արդեն սեփական սեռականության, հարաբերությունների և իրականությունից եկող կոդերի փոխշփման աստիճանում։

248 pages, Hardcover

First published January 1, 2024

Loading...
Loading...

About the author

Ratings & Reviews

What do you think?

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
0 (0%)
4 stars
1 (50%)
3 stars
0 (0%)
2 stars
1 (50%)
1 star
0 (0%)
Displaying 1 - 1 of 1 review
Profile Image for Aren).
33 reviews1 follower
July 26, 2026
Չեմ կողմնորոշվում՝ 3 աստղ դնեմ, թե 4։ Էս աստղերի սահմանում, էս աստղերի արանքում ինչ-որ մի տեղ զբաղեցրեց Անրի Գրիգորյանի՝ ժամանակակից վրացահայ հեղինակի վեպը։
Խոստովանում եմ, որ գիրքը գնելիս արդեն կանխակալ վերաբերմունք ունեի ու մեծ, շատ մեծ հույսեր էի փայփայում, որովհետև հետևում եմ Անրիին ֆեյսբուքյան էջովս ու շատ եմ սիրում նրա դիրքորոշումը շատ ու շատ հարցերում։
Հետաքրքիր վեպ էր՝ հետաքրքիր վերնագրով: Վրացական համ ու հոտով, վրացական պատկերների գունապնակով։
Վրաստանի «Աֆրիկա» թաղամասում մեծացող հայ տղայի՝ Գրիշայի մասին ա, ու Գրիշայի շուրջն ա պտտվում բազմապատում ու բազմակերպար էս վեպը։ Հստակ սյուժե չկա, կան տարածության ու ժամանակի մեջ հերթագայվող, հաջորդող ու նախորդող պատումներ, որ երբեմն հավանում էի, երբեմն ոչ։ Բայց փաստը մնում ա փաստ, որ պատկերավոր լեզուն շատ եմ սիրել։ Որոշ փոխաբերություններ էլ ընդգծել եմ, որովհետև գլխումս չէր տեղավորվում, թե ինչպես են նման մտքեր ծլարձակել նրա գլխում։)))
Հավանել եմ նաև Գրիշայի փնտրուքը, անդուլ փնտրտուքը սեռականության դաշտերում։ Ինչ-որ նրբերանգներ կան, որ գուցե մենակ ես եմ զգացել, բայց դե։ Շատ չեմ խորանա։
Բոլոր հերոսները մի առանձին ու վառ անհատականություն էին, ինչը շատ հաճելի էր, որովհետև կարող էիր մոռանալ էդ հերոսին, 20 էջ հետո էլի հանդիպել ու հասկանալ մի բառից, որ սա հաստատ ինքն ա, անունն էլ չհիշեիր՝ մեկ ա։
Ու դե, իհարկե, վրացական քաղաքական կյանքը ֆոնում ճայթում էր միշտ, Զվիադից մինչև Սաակաշվիլի, վրացական երազանք, «ռսի ներբաններից ազատվելու» փորձեր, պատերազմ, արյուն, վերադարձ դեպ հին կյանք, փորձեր, փորձեր, փորձեր…
Հետաքրքիր վեպ էր, ինչ խոսք։ Խորհուրդ եմ տալիս կարդալ։ Յուրօրինակ փորձառություն կլինի։

2 հատված վեպից.
«— Բանակ տանելո՞ւ են քեզ։
— Եսիմ։ Չէ։ Երևի։ Չգիտեմ։
— Իսկ դու ուզո՞ւմ ես։
— Չէ’, բանակում գրքեր չեն կարդում։
— Եթե պատերազմ սկսվի, գրքերը չեն օգնի։
— Գրքերը ԿՕԳՆԵՆ, որ ՉՍԿՍՎԻ»։

«Էհ, Գրի՜շա, որ իմանաս՝ սրտիս մեջ ինչ ա կատարվում… էս ծերությունն էլ յարաբ ո՞վ հնարեց, մարդ չի կարում կյանքը ծերից ծեր հանգիստ ապրի, բայց ի՞նչ ա կյանքը որ. կեսը քնած ես, մյուս կեսն էլ՝ հիվանդ, մի բուռ պոպոկ ա կյանքը, ջարդում, ուտում ես, համը բերանդ ա մնում, իսկ բռիդ մեջ կճեպ-կեղևը տեղ չի անում…»։

💙
Displaying 1 - 1 of 1 review