Jump to ratings and reviews
Rate this book

Վանոն ու Վազգենը. Երկու ընկերոջ կյանքն ու ողբերգությունը

Rate this book
«Վանոն ու Վազգենը. Երկու ընկերոջ կյանքն ու ողբերգությունը» գիրքը պատմում է Երրորդ Հանրապետության հիմնադիր հայրերից երկուսի մասին։ Շատ փաստեր և վկայություններ ներկայացված են առաջին անգամ՝ թույլ տալով ավելի լավ հասկանալ Վանո Սիրադեղյանի և Վազգեն Սարգսյանի հարաբերությունները տարբեր ժամանակաշրջաններում։

Հեղինակները զերծ են մնում եզրակացություններից՝ վստահ լինելով, որ ներկայացվող նյութը ընթերցողներին հնարավորություն կտա սեփական գնահատականներն անել։

220 pages, Hardcover

First published January 1, 2024

2 people are currently reading
22 people want to read

About the author

Ara Tadevosyan

4 books6 followers

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
14 (66%)
4 stars
4 (19%)
3 stars
3 (14%)
2 stars
0 (0%)
1 star
0 (0%)
Displaying 1 - 5 of 5 reviews
Profile Image for Lilit Harutyunyan.
24 reviews2 followers
July 2, 2025
«Վանոն ու Վազգենը. Երկու ընկերոջ կյանքն ու ողբերգությունը» գիրքը կարևոր ստեղծագործություն է նորագույն պատմության սիրահարների համար, սակայն այն պահանջում է քննադատական ընթերցում, որտեղ ընթերցողը ստիպված է լինում ինքնուրույն մեկնաբանել և լրացնել ներկայացված նյութի բացերը։
Հեղինակների կողմից հայտարարված չեզոքության ձգտումը, թեև հնարավորություն է տալիս ընթերցողին ինքնուրույն եզրակացություններ անել, միևնույն ժամանակ կարող է դիտարկվել որպես գրքի թուլություն։
Մի կողմից, չեզոք դիրքորոշումը խուսափում է միակողմանի մեկնաբանություններից, բայց մյուս կողմից՝ այն հաճախ թողնում է վերլուծության և համատեքստի բացեր։ Պատմական այդ բարդ իրադարձությունների և անձանց փոխհարաբերությունների լիարժեք ընկալման համար երբեմն անհրաժեշտ է հեղինակային խորը վերլուծություն և պատճառահետևանքային կապերի բացահայտում, ինչը գրքում պակասում է։ Արդյունքում, գիրքը դառնում է ավելի շատ փաստերի հավաքածու, քան ամբողջական պատմական հետազոտություն։
Profile Image for naisokram.
135 reviews3 followers
January 29, 2025
Մեծ ա գայթակղությունը շատ երկար ռիվյու գրելու, բայց կփորձեմ հակիրճ ներկայացնել, թե ինչն էր ինձ համար լավ, ինչը` ոչ այնքան:

Նախ և առաջ, տեսանելի ա արված ահռելի ուսումնասիրությունը` Վանոյի ու Վազգենի հարաբերությունները ժամանակագրական ու իմաստային շարադրելու համար: Ու շատ կարևոր գիրք ա` ՀՀ երրորդ հանրապետության հիմնադիրներին մի քիչ ներսից ծանոթանալու առումով:

Ինձ դուր չեկավ, որ ամբողջ գիրքը լրագրողական մեծ հոդվածի տպավորություն էր թողնում` շատ քիչ լրագրողական խոսք ու ահռելի երկար մեջբերումներ: Չգիտեմ, գուցե թեմայի բնույթից ա, գուցե այլ կերպ հնարավոր չէր գրել էս գիրքը, բայց ինձ մոտ էդ զգացողությունն էր. շատ մեծ էր վախը` նկարագրված իրադարձություններին որևէ որակում տալուց: Գուցե նրանից ա, որ գրքի զրուցակիցները ողջ են, գրքում ներկայացված կերպարների մի մասը ողջ ա, ու դա դժվարացնում ա գնահատականներ տալը: Կամ էլ գուցե ի սկզբանե հեղինակները չեն էլ ուզել որևէ կարծիք կամ դիրքորոշում հայտնել, որը պարբերաբար նշվում ա գրքում, բայց որը իմ համար էդքան էլ հասկանալի/ընդունելի չի:

Ամեն դեպքում արժի կարդալ ու նաև մեր օրերի դիրքից եզրահանգումներ անելու մեր ոչ էնքան վաղ անցյալի կարևոր իրադարձությունների մասին, որոնք ինչ-որ չափով կամ մեծ որոշիչ են եղել, որ հիմա ունենանք էն իրականությունը, որում ապրում ենք:
Profile Image for Varduhi Hovhannisyan.
143 reviews6 followers
January 12, 2025
Գիրքը հենց նոր եմ ավարտել, բայց չեմ կարողանում մտքերս արտահայտեմ: Ավելի շատ գրքից հետո միայն մնում են տխուր էմոցիաներ:
Profile Image for Mariam Aperyan.
18 reviews3 followers
June 26, 2025
Շատ կարևոր գիրք, անպայման կարդալու:
Profile Image for Mariam Vahramian.
55 reviews2 followers
July 30, 2025
Գիրքը խճճված կծիկի սկիզբ էր, պիտի քանդելով առաջ գնաս, այլ ելք չկա...
Ծանր սրտով կամ ձեռքդ ետ տար ցավի վրայից...
Displaying 1 - 5 of 5 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.