Իր տեսակի մեջ եզակի դետեկտիվ այս վիպակում Մկրտիչ Սարգսյան պատկերել է սովետական օրգանների պայքարը քրեական հանցագործների դեմ։ Ոստիկանների հաշվարկված գործողությունների արդյունքում բացահայտվում է թե ով է Շահմարը և ինչ հանցագործությունների կծիկ է կապված նրա անվան հետ:
Մկրտիչ Դիվինի Սարգսյան (1924, մայիսի 2, Ախալքալաք- 2002, հունիսի 23, Երևան), հայ բանաստեղծ, արձակագիր։ ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, ԼՂՀ պետական մրցանակի դափնեկիր։
Գրված էր պարզ, հասկանալի Բայց. Շատ արագ վերջաբան էր, առանց ինչ֊որ բուն նյութին առնչվելու որոշ ժամանակ տևած հետազոտությունը պահանջում էր ավելի երկար ուսումնասիրություն, ոչ թե արագ ու հալվող վերջաբան։
Հ.Գ. Չեմ պատկերացնում թե էդ 32 սերիայի մեջ հայերն ինչեր են մոգոնել ։)
Ընդհանուր առմամբ հետաքրքիր ստեղծագործություն էր, ու ինձ համար նոր հեղինակի բացահայտեցի։ 4 եմ նշանակում որոշ թերի դրվագների համար, որոնք ստեղծագործության գագաթնակետն էին, բայց լիովին չբացահայտվեցին։