Jump to ratings and reviews
Rate this book

Կետի շատրվանը

Rate this book
Գյումրեցի արձակագիր Ավետիք Դարբինյանի «Կետի շատրվանը» վեպն ասես վերադասավորում է, յուրովի հիշատակում հռչակավոր բիբլիականներից մեկը՝ Հովնան Մարգարեի և կետ-հրեշաձկան պատմությունը։ Փետրե թեթևությամբ, Իտալո Կալվինոյի գրչոգով ստեղծված այս կարճ վեպում՝ սիրո և ամուսնության ճգնաժամը վերածվում է կեցության ճգնաժամի։ Իսկ պատումի կարգականոնը՝ ռոբինզանադա ժանրն է։

«Կետի շատրվանը» առաջին անգամ հրապարակվել է 1991 թվականին Ավետիք Դարբինյանի՝ «Օր ջոջության՝ խայտառակություն» հետմահու գրքում՝ «Ստամոքսի արքան և նրա կինը» վերնագրով, «Նաիրի» հրատարակչությամբ։

68 pages, Paperback

First published January 1, 1991

About the author

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
3 (50%)
4 stars
3 (50%)
3 stars
0 (0%)
2 stars
0 (0%)
1 star
0 (0%)
Displaying 1 - 2 of 2 reviews
Profile Image for Lyuba Boyajyan.
69 reviews3 followers
August 5, 2025
Վերջապես կարդացի։

Շնորհանդեսից մինչ օրս անընդհատ ուզում էի կարդալ ու չէր ստացվում։

Գիրք, որ պետք չի ուղղակի արկածային համարել կամ զավեշտալի...

Իհարկե գրքում տեսնում ենք արկածներ, բայց սովորական չեն։ Թվում են մտացածին, բայց փոխաբերություններ են։

Իրականում մեր կյանքն է գրքում։ Մենք սովորույթի ուժով ենք շարժվում, հաճախ կախված ենք լինում որևէ մեկից կամ նույնիսկ սեփական մտքերից և սահմանափակում ենք մեզ։ Ստամոքսը մեծ չէ, մեր ունեցած մտքերն ու համոզմունքներն էլ կարող են ստամոքսի նման լինել, բայց մեզ պահելով կապանքների մեջ, փոխել մեր ընկալումը, վարքը...

Մարդ ամեն ինչին էլ հարմարվում է, այդ թվում նաև հերոսը կետի ստամոքսում ապրելուն հարմարվեց։ Կետի ստամոքսը մեր` աշխարհի ընկալումն է, իսկ օվկիանոսը այն, ինչ չգիտենք, ինչն անսահման է։ Դե բայց մարդ ի զորու չէ չէ՞ իմանալ ամեն ինչ, այդպես էլ օվկիանոսը մնում է լի գաղտնիքներով ու հարստությամբ։

Ո՞ւր են մեզ տանում մեր սովորույթները, ո՞րն է այն ուժը, որ առաջ է մղում։ Ո՞վ կամ ի՞նչ է մեր քայլերի հիմքում։

Գիրքը չի ասում, թե հերոսին ինչ է սպասվում, բայց նույնը նաև կյանքում է. մենք երբեք չենք իմանա, թե հետո ինչ կլինի։ Ընթերցողը թող ի'նքը մտածի կամ ենթադրի հավանական շարունակությունը և ներհայեցողությամբ դիտարկի սեփական կյանքը։


Եթե չեմ սխալվում Լիդիա Այվազյանն էլ դեպրեսիայի հետ էր համեմատություն տարել, հետաքրքիր դիտարկում էր։
Profile Image for naisokram.
135 reviews3 followers
June 30, 2025
Եթե ունեք 30-40 րոպե ու ուզում եք մի լավ ծիծաղել, ապա էս գիրքը իդեալական տարբերակ ա: Էնքան զավեշտալի ա, որ ավանդական միզոգինիայի դոզան ու կնոջ կարծրատիպային պատկերումները չեն խանգարում վայելել էս պատմությունը:

Ուրեմն պատկերացրեք` ինչ կլիներ, եթե Մոսկվա-Պետուշկի վեպի հերոսը միբիդիկյան արկածների մեջ հայտնվեր ու սկսեր ռոբինզոնություն անել: Եթե դեռ չպատկերացրիք, մի փոքր էլ հուշում. հարբեցող տղամարդը կնոջից փախչելու արդյունքում հայտնվում ա կետի ստամոքսում, ու ստեղ սկսվում են իր արկածները, նոր միջավայրին հարմարվելու զավեշտալի քայլերը: Բայց մինչև ե՞րբ ու մինչև ու՞ր կարող ես փախչել: Ոչ շատ երկար ու ոչ էլ շատ հեռու :դ
Displaying 1 - 2 of 2 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.