«Ճանճերի տերը» համաշխարհային ճանաչում է գտել որպես անգլիացի արդի խոշորագույն արձակագրի լավագույն ստեղծագործությունը։ Առաջին հայացքից «անմարդաբնակ կղզի» թեմայի հերթական տարբերակ թվացող այս պատմությունը հեղինակի փիլիսոփայական ընդհանրացման ձիրքի շնորհիվ դառնում է որոշակի հանգամանքներում մարդկային քաղաքակրթության այլասերման և կործանման սթափ զգուշացում։ Բնության տարերքի դեմ մարդկային կամքի աննկուն պայքարի, ցանկացած պայմաններում հույսը չկորցնելու, հումանիզմի շնչով է գրված «Քրիսթըֆըր Մարթինի երկու մահը» վիպակը։
Sir William Gerald Golding was an Engish novelist, playwright, and poet. Best known for his debut novel Lord of the Flies (1954), he published another twelve volumes of fiction in his lifetime. In 1980, he was awarded the Booker Prize for Rites of Passage, the first novel in what became his sea trilogy, To the Ends of the Earth. He was awarded the 1983 Nobel Prize in Literature.
As a result of his contributions to literature, Golding was knighted in 1988. He was a fellow of the Royal Society of Literature. In 2008, The Times ranked Golding third on its list of "The 50 greatest British writers since 1945".
Գրքի առաջին էջերից թվում է, թե սա մի հասարակ պատմություն է տղաների մասին, ովքեր հայտնվել են անմարդաբնակ կղզում ու պետք է փորձեն գոյատևել, մինչև որևէ նավ կանցնի, կնկատի իրենց ու կփրկի։ Բայց գրքի գրեթե կեսից պարզ է դառնում, որ պատմությունը բնավ էլ այդքան մակերեսային չէ ու իրականում այն արտացոլում է մարդկային դաժանությունը, անկախ տարիքից։ Համեմատելով մյուս կարդացածս հակաուտոպիաների հետ` այստեղ ոչ թե հասարակություն ու մարդ֊անհատ պայքարն էր, այլ հենց մարդու կռիվն էր իր իսկ տեսակի դեմ։ Գոլդինգը շատ վարպետորոն երեխաների միջոցով ցույց է տալիս, թե ինչի է ունակ մարդն ու ինչ արագությումբ անմեղ երեխան անգամ դառնում է ամենադաժան արարածը։ Ինձ համար ամենաշոկայինը սիրածս հերոսի մահն էր, ով գրքի առաջին իսկ էջերից գրավել էր իր ինտելկտով ու հավասարակշռությամբ։ Բայց, ցավոք, ինչպես որ իրական կյանքում, գրքում ևս նա մնաց չգնահատված։ Միայն մի բան չհասկացա, թե ի՞նչ կապ ուներ ճանճերի տերն այստեղ ու թե ինչու՞ էր ստեղծագործությունը կոչվել հենց այդպես ))
This entire review has been hidden because of spoilers.