Հայ ժամանակակից պոեզիայի ամենից չգնահատված հեղինակն է։ Նրա գրքերը բացակայում են նաև այս հարթակում։ Երկար ժամանակ տևեց, մինչ այս ժողովածուն ավելացվեց։ Սա հեղինակի իմ ամենասիրելի ժողովածուն է։ Մի քանի անգամ վերընթերցված ու անգիր հիշելու չափ հասանելի են։ Թամրազյանի բան(բառ)֊ա֊ ստեղծությունները պարզ են, դասական հանգով, հասկանալի ու հիշվող։ Բառեր կան, որ Թամրազյանից հետո եմ սկսել օգտագործել` հարասություն, հայսմավուրք, և այլն։ Անպայման խորհուրդ եմ տալիս Թամրազյան կարդալ, եթե, իհարկե, գտնեք գրախանութներում։ Մեր երկրում լավագույն հեղինակներին քիչ են հրատարակում, ու գնում֊անհետանում են...