«Նաև մենակությունը. այն սառը ջրից ավելի է սոսկալի: Գիտե՞ք, մսյո՛, եթե ձեզ մոտ աքվարիումում հայտնվի միայն մեկ ձկնիկ, նա կսկսի կարոտել և գուցեև մեռնի կարոտից: Եվ գիտե՞ք, թե նման դեպքում ինչ պետք է անել: Աքվարիումի մեջ պետք է հայելի դնել, և նա կհանգստանա… » : Իսկ եթե հայելին ջարդվե՞լ է: Մի ակնթարթում աշխարհը տրոհվել է բազմաթիվ սուր բեկորների: Միախառնվել, փախատեղվել են սերը, վախը, կապվածությունը, քնքշությունը, վրեժը… Այս պատմության հերոսներից յուրաքանչյուրը կգտնի լուծման իր եղանակը: Թույլ կտա, որ ապակու ջարդված բեկորը խրվի սիրտը: Կձևացնի, թե ոչինչ չի պատահել: Կփորձի կազմել նոր արտապատկեր: Կյանքի, ընտանիքի, ինքն իր…
Մարկ Արեն (իրական անունը Կարեն Մարգարյան) արդի հայ արձակագիր։ Բնակվում է Մոսկվայում և մասնագիտությամբ տնտեսագետ է։ Առաջին վեպը՝ «Ռեքվիեմ Հուդայի», լույս է տեսել ռուսերեն 2006 թ.։ «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր. անատոլիական պատմություն»-ը նրա երկրորդ վեպն է, որը հրատարակվել է հայերեն և ռուսերեն 2008 թ.։
Այն քիչ դեպքերից է, երբ ֆիլմն անհամեմատելիորեն գերազանցում է գրքին: Նախ՝ սյուժետային լուծումները ֆիլմում ավելի հաջողված են, ավելի տրամաբանական, ավելի խորն ու իմաստալից: Բացի դրանից՝ ֆիլմն ավելի դինամիկ է, կերպարների և իրադարձությունների կապը՝ ավելի տեսանելի: Պատմությունը,միանշանակ, հուզիչ է, և կարևոր է Հայկական Հարցն այս կողմից ևս տեսնել: Մտածելու տեղիք է տալիս: Ավարտը չափազանց անհաջող է, որի, ինչպես նաև շատ այլ անհաջող հատվածների համար հիանալի լուծումներ է գտել ֆիլմի սցենարիստը: Ինչ վերաբերում է տեքստի որակին, ապա խմբագրական հսկայական աշխատանք կա կատարելու: Մտքերը հաճախ սահուն չեն: Ձևակերպումները տեղ-տեղ անբնական են և չափազանց բառարանային բառերով, չհղկված անցումներով: Կան բազմաթիվ աչքի զարնող սխալներ, որոնք փչացնում են ընդհանուր տպավորությունը:
Նախ ասեմ, որ հայերեն թարգմանությունը դուրս չեկավ։ Իմ համար այն գրքերից է, որ սկսել եմ, պիտի ավարտեմ, արագ կարդամ, վերջանա։ Շատ "կիսատ" էր, ոչ թե սյուժեի վերջի պահով, այլ ընդհանուր։ Տպավորություն է, որ գրել էր մեկը, ով հավես չուներ մի քիչ էլ խորանալու թեմայի մեջ, արագ պետք էր մի բան գրել։ Իմ կարծիքն է, գուցե ուղղակի սպասումներս էին շատ այդքան խոսացվող գրքից։
Չնայած փոքր ծավալին ու "հեշտ ընթերցվող" որակավորմանը` բավականին երկար տևեց ընթացքը։ Շատ լուրջ էի տրամադրված այս գրքին, երկար տարիներ հետաձգել էի ու, բնականաբար, սպասումներս շատ ավելին էին։ Հիասթափություն ապրեցի, ցավոք։ Ըստ իս, գիրքը կարելի է նկարագրել մեկ բառով, այն է` կիսատ։ Շատ թերի էր ինձ համար, շատ հարցեր չբացվեցին, կերպարներից և ոչ մեկի մասին ընթերցողը որոշակի կարծիք չի կարող հայտնել, դինամիկա չկար։ Չկային ո՛չ դրական, ո՛չ բացասական հերոսներ։ Ամեն ինչ շատ միջին էր։ Գիրքը սկսվում է երկու երիտասարդի սիրո պատմությամբ, բայց էդպես էլ ընթացք չտրվեց, չհասկացանք, թե ինչ եղավ ի վերջո։ Ավարտը շատ անհավես էր գրված ու մի տեսակ ծիծաղելի, մարդկային ճակատագիրը շեղվեց, մի ամբողջ սերունդ իրենց ողջ ապրած կյանքն ակամայից համարեց սխալ, բայց իրականում էդպես չէր ու հիմար պատահականության արդյունք։ Բայց ճանաչողականության տեսանկյունից դրական պահեր կային, օտարերկրյա ընթերցողին միգուցե հետաքրքիր հայ֊թուրքական կոնֆլիկտի հիմքն ու Հայկական հարցի էականությունը և փորձի ուսումնասիրել։
Գիրքն ընթերցեցի 2 օրում: Նման հակասական զգացողություններ թերևս ոչ մի գրքից չէի ունեցել:
Ընթացքը վատը չէր, տեղեկատվական էր և գրեթե չձանձրացնող, թեև, ըստ իս, իրադարձությունները կարելի էր ավելի հաջող կերպով կապել միմյամց: Գրքում առկա էին պատմական ու քաղաքական նոտաներ, նաև դրվագներ` ներկայացնող տարբեր սերունդների ու ազգերի պատկանող մարդկանց վերաբերմունքը հայ-թուրքական հարաբերությանը և ոչ միայն: Երկու երիտասարդ սիրահարների` Դանիելի ու Կադիրայի սյուժետային գիծն ընդհանրապես չբացվեց ու մնաց թերի. արժանի էին ավելի շատ էջերի))
Լսել էի տարբեր կարծիքներ վերջաբանի մասին. ընդհանուրն այն էր, որ ավարտը բավականին դաժան է: Հետևապես, ինձ նախապատրաստել էի յուրաքանչյուր տեսակի դաժանության, սակայն ոչ նրան, ինչին բախվեցի գիրքն ավարտելիս: Վերջաբանը հիասթափեցրեց ինձ, քանի որ, կարծում եմ, չափազանց կարևոր այս խնդրի շրջանակներում ստեղծագործելիս պետք էր ավելի նրբանկատ գտնվել:
Այնուամենայնիվ, սա ինձ չի խանգարի խորհուրդ տալ ընթերցել, քանի որ, վստահաբար, այս գրքի վերաբերյալ կարծիքները միմյանցից խիստ տարբերվող են լինելու:
Շատ հետաքրքիր է թուրք Մուստաֆայի ապրումներն ու համակերպումը այն բանի երբ իմանում է որ հայ է։ Շատ հետաքրքրական է նաև միաժամանակ օտարերկրյա բնակիչների որպես հայ, ադրբեջանցի, ֆրանսիացի կամ թուրքի փոխհարաբերությունները սեփական երկրներից դուրս։ Մեկ շնչով կարդացվում է, իսկ գրքի վերջում հեղինակը մատուցել է մեզ անակնկալ, որը պետք է պարզել այժմեական ԴՆԹ ի սարքերով։))
This entire review has been hidden because of spoilers.
Ուղղակի ահավորություն, զարմանում եմ ոնց կարելի է ստեղծագործել, ստեղծագործել ու վերջում նման խայտառակ, անհասկանալի ձևով ավարտել։ Ինչպես կարելի է մի ամբողջ ազգի ցավից սարքել նման անմակարդակություն... Առաջին մի քանի գլուխները, հետաքրքիր են, տեմպը պահպանված է, այնուհետև սկսում են ի հայտ գալ ինչ_որ անհասկանլի երևույթներ, որոնք ոչ մի կապ չունեն այս պատմության հետ։ Այդպես շարունակվում է մինչև վերջին էջը։ Չարդարացված սյուժե, գործողություններ և կերպարներ։ Հ1ը սերիալ է նկարահանել այս վեպի հիման վրա, հուսամ գոնե իրենց սցենարիստները սյուժետային փոփոխություններ են արել։ Խորհուրդ չեմ տալիս կարդալ, հիասթափությունը ապահովված է։ Ավելի նպատակային է սերիալը դիտելը։
Չգիտեմ... Էս գրքի մասին կարելի ա սենց ասել։ Էնքան մեծ սպասելիքներ ունեի, բայց... Ես, կարելի ա ասել, չզգացի էս գիրքը։ Հերոսները շատ ստվարաթղթային էին (картонный), տափակ, ոնց որ ձև չունենային, զուտ կային նրա համար, որ լինեին։ Սյուժեն հետաքրքիր էր, բայց էնքան էր լցված մանր-մունր անիմաստ իրադարձություններով, որ երբեմն կորում էր դրանց տակ։ Սա երկար պատմվածք էր ու կարելի էր ավելի կարճ գրել։ Հերոսների ու իրադարձությունների մեծ մասը ոչ մի դեր չեն խաղում ու կան նրա համար, որ ուղղակի լինեն։ Դանիելի ու Կադիրայի մասին էլ լռեմ, գրողը էդ սյուժետային գիծը ուղղակի ուղարկեց գրողի ծոցը։ Էդքան էլ չեմ հավանել, 3-ից 5