Եղեգները չխոնարհվեցին վեպը նվիրված է եղեռնից փրկված բոկորներին, որոնք վերադարձան Կիլիկիա՝ հայկական ինքնավար պետականություն ստեղծելու հույսով ու խաբվեցին եվրոպական դիվանագիտությունից, ապա 1921 թվականին հերոսական կռիվ մղելով թշնամու դեմ, ապաստան գտան Մերձավոր Արևելքի հյուրընկալ ժողովուրդների մոտ: Վեպը պատկերում է Զեյթունի վերջին հերոսամարտը:
Ստեփան Եղիայի Ալաջաջյան (1924, հունվարի 3 - 2010, դեկտեմբերի 23), հայ արձակագիր, թարգմանիչ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1970), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1946-ից։
Ծնվել է Հալեպում, Սիրիա։ 1946-ին տեղախովել է Հայաստան։ 1951-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հոգեբանության և տրամաբանության ֆակուլտետը, 1957-ին ԽՍՀՄ գրողների միությանն առընթեր գրական բարձրագույն դասընթացները (Մոսկվա)։ 1957-1963-ին աշխատել է «Սովետական գրականություն» ամսագրում որպես արձակի բաժնի վարիչ։ 1966-1967-ին եղել է «Հայաստան» հրատարակչության գեղարվեստական գրականության խմբագրության վարիչ, 1967-1975-ին՝ Հայաստանի սովետական գրողների վարչության քարտուղար։ 1980-ից աշխատել է ՀԽՍՀ կուլտուրայի մինստրության Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն։