«Ով է հանցագործը», «Հատուցում» պատմվածքնրի եւ ակնարկների ժողովածուներից հետո սա հեղինակի երրորդ գիրքն է: Երկար տարիներ զբաղվելով քննչական բարդ ու դժվարին աշխատանքով, նա մոտիկից գիտե իսկական հանցագործին եւ մոլորվածին: Ինչպե՞ս է հատկապես պատանին ընկնում վատ միջավայր, ինչպե՞ս են կատարվում առաջին քայլերը, ինչպե՞ս ուղիղ ճանապարհի վրա կանգնեցնել նրան... Այս եւ նման հարցերին է ձգտում պատասխանել հեղինակը եւ իր հերոսների ճակատագրերով զգուշացնում մարղկանց: