«Վարձու ինքնասպաններ» վեպը, բազմաթիվ պիեսների, գրքերի, ֆիլմերի և բանաստեղծությունների հեղինակ, արձակագիր և բանաստեղծ Վահրամ Սահակյանի նոր ստեղծագործությունն է, որտեղ... Որտեղ, այնտեղ, որում... Նման բաներ չկան, ընթերցեք:
Մինչ էս գիրքը կարդալը, Վահրամին չէի սիրում իր չափից ծայրահեղականության համար, բայց էս գիրքը կարդալուց հետո հասկացա, որ մարդու ծայրահեղ վերաբերմունքը հեչ անտեղի չի։ Հիմնականում համաձայն էի հետը, տեղ–տեղ` չէ, բայց ընդհանուր առմամբ շատ սուր ա գրած, մեր հասարակության թաքնված կեղտը վեր ա հանում։ Դուրս ահագին նաև իր բառաստեղծությունն էկավ, զիլ էր։
Վահրամ Սահակյանի կերպարից միշտ ենթադրել եմ, որ լավ չի գրի կամ կգրի նենց, ոնց խոսում է ու երևում ասենք էկրանին ու ֆեյսբուքում, բայց երբ սկսեցի կարդալ, սկզբից ահավոր շատ դուր եկավ, համեմատությունները, բառերի կրճատումները, մտքերը շատ լավն էին ու թույն հումորով էր գրված, մեկ-մեկ նույնիսկ բարձր ծիծաղս չէի կարողանում զսպել ու մի հավեսով հռհռում էի: Իրականությանը շատ մոտ էր, լրիվ մեր կյանքից, ճիշտը շրխկացնող գրքերից էր ու համարյա միշտ համաձայն էի հեղինակի հետ: Գրելաոճը սկզբում հետաքրքիր էր ու գրավիչ, տարբերվող էր համ էլ, բայց կեսից սկսեց ձանձրացնել անվերջանալի թվացող ցնդած փիլիսոփայությունները:Արտահայտված սյուժեի չլինելը խանգարում էր կարդալ, վերջում արդեն սկսեցի ձանձրանալ: