Jump to ratings and reviews
Rate this book

Տաք գետը

Rate this book
Էլեկտրոնային գիրքն անվճար ներբեռնել ԱՅՍՏԵՂ։
Ամերիկացի արձակագիր Էրսկին Քոլդուելի (1903-1987) պատմվածքները ամերիկյան գրականության ռեալիստական ուղղության լավագույն նմուշներից են։ Ծնվել է Քոուեթում (Ջորջիայի նահանգ), կրոնավորի ընտանիքում։ Սովորել է Վիրջինիայի համալսարանում։ Գրական գործունեությունը սկսել է 1929-1933 թթ. տնտեսական ճգնաժամի շրջանում։ Առաջին վեպը («Ծխախոտի ճանապարհ») լույս է տեսել 1932թ.։ Քոլդուելը 20-րդ դարի ամերիկացի հինգ նշանավոր գրողներից է (Ֆոլքներ, Հեմինգուեյ, Սթայնբեք, Սարոյան, Քոլդուել)։ Հանրահայտ են նրա «Աստծո մի ակր հողը» (1933), «Ամերիկյան հող» (1931), «Մենք կենդանի ենք» (1933), «Ծագող արևի առաջ ծնկաչոք» (1935), «Ջեննի», «Տունը բարձունքում» (1946), «Կանայք և տղամարդիկ» (1962), «Ամառվա վերջին գիշերը» (1963) և այլն։
Հրատարակությունում ներառված պատմվածքներից չորսը («Տաք գետը», «Տոնավաճառ», «Ավտոմոբիլը շարժիչ չունի», «Տղամարդն ու կինը») անգլերենից Պերճ Զեյթունցյանի թարգմանությամբ հայերենով առաջին անգամ լույս են տեսել «Հայպետհրատի» «Լավագույն պատմվածքի մատենաշարում»՝ Տաք գետը: [Պատմվածքներ] / Է. Քոլդուել; Թարգմ. անգլ.՝ Պ. Զեյթունցյան; Խմբ.՝ Հ.Մ. Կարապետյան.— Երևան: Հայպետհրատ, 1962.— 43 էջ; 16 սմ։ Պատմվածքներից երկուսը («Վայրի ծաղիկներ», «Դանդաղ մահ», թարգմ. անգլ.՝ Ա. Խաչատրյան, Ս. Փանոսյան) արտատպվում են՝ XX դարի արտասահմանյան արձակ / Կազմ. և կենսագր. գրեց՝ Ա. Ռ. Խաչատրյան; Առաջաբ. և ծանոթագր.՝ Ս. Ե. Փանոսյան.— Երևան։ ԵՊՀ հրատ., 1984.— Հ. 1; 20 սմ հրատարակությունից։

57 pages, ebook

First published January 1, 1962

2 people are currently reading
21 people want to read

About the author

Erskine Caldwell

332 books223 followers
Erskine Preston Caldwell was an American author. His writings about poverty, racism and social problems in his native South won him critical acclaim, but they also made him controversial among fellow Southerners of the time who felt he was holding the region up to ridicule.
http://en.wikipedia.org/wiki/Erskine_...

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
0 (0%)
4 stars
4 (44%)
3 stars
3 (33%)
2 stars
2 (22%)
1 star
0 (0%)
Displaying 1 - 2 of 2 reviews
Profile Image for Marat M. Yavrumyan.
258 reviews45 followers
November 30, 2014
«Հայպետրատի» «Լավագույն պատմվածքի մատենաշարի» 1962-ի հերթական հրատրակությունն է՝ անգլերենից Պերճ Զեյթունցյանի թարգմանությամբ։ Հեղինակի ընտրությունը կարծում եմ նրա՝ ԽՍՀՄ նկատմամբ «համակրանքով» է պայմանավորված։ Զեյթունցյանի ջանքերը կարելի էր ուրիշ հեղինակի համար օգտագործել։ Ամեն դեպքում, պատմվածքները վատը չեն, ռեալիստական, մի քիչ խտացրած գույներով, շատ արագ, ճանապարհին կարդալու ու մի քիչ հետո մոռանալու համար, իսկը՝ գրպանի հրատարակություն։ Թարգմանությունը լավն է։
Ավելացվել է ևս երկու պատմվածք, ավելի ուշ հրատարակություններից։ Էլեկտրոնային գրքի մեջ ստացվում է փաստորեն Քոլդուելի հայերեն լույս տեսած բոլոր պատմվածքները։ վերջինները լավ էին իրոք, անխոս, միանշանակ։ Լրիվ փոխում է Քոլդուելի նկատմամբ մոտեցումն ու պատկերացումը։
Էլեկտրոնային գիրքը, էլի ավանդաբար։)
Profile Image for Arpine Arushanyan.
5 reviews1 follower
July 14, 2016
Չեմ կարողանում հստակ կարծիք հայտնել այս պատմվածքների մասին, ինձ վրա էնքան էլ մեծ տպավորություն չթողեցին, երևի միայն առաջին ՙՏաք գետ՚-ը, մյուսներն ուղղակի կարդացի: Երևի 20-րդ դարի ամերիկյան պատմվածքներին էնքան էլ չեմ սիրում:
Displaying 1 - 2 of 2 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.