1984-ին ընթերցողն ստացավ այս վեպի առաջին և երկրորդ գրքերը՝ «Մի՞թե հանգավ լույսը» ընդհանուր խորագրով: Հաշվի առնելով ստացված առաջարկություններն ու ցանկությունները և համոզվելով պատումը շարունակելու անհրաժեշտության մեջ, հեղինակը գրել է երրորդ գիրքը՝ «Միայն թե լույսը չմարի», որով և ամբողջանում է վեպը: Այստեղ նույնպես ուշադրության կենտրոնում սիրո և ընտանիքի հարցերն են, մարդու հասարակական գործունեության և բարոյական կերպարի բացահայտման բարդ ու դժվարին խնդիրները:
Գրիգոր Գրիգորի Բալասանյան (1919, սեպտեմբերի 15 - 2003, մայիսի 24), հայ արձակագիր, բանասիրական գիտությունների թեկնածու, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1975), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1958-ից։ Ծնվել է Գետաշեն (այժմ՝ Ադրբեջանի Խանլարի շրջանում) գյուղում։