Գրքում ամփոփված են փքոքր-ինչ պարծենկոտ ու չափազանցություններ սիրող, բայց և բարի ու խոսքաշեն մի ծերունու պատմություննեը մարդկային գեղեցիկ հատկությունների՝ հայրենասիրության ու քաջության, սիրո և հավատարմության, ընկերական նվիրվածության ու շիտակության մասին։ Մանուկ և պատանի ընթերցողները դաստիարակչական շատ բան կգտնեն հեքիաթանման այս զրույցներում։
Գրիգոր Գրիգորի Բալասանյան (1919, սեպտեմբերի 15 - 2003, մայիսի 24), հայ արձակագիր, բանասիրական գիտությունների թեկնածու, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1975), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1958-ից։ Ծնվել է Գետաշեն (այժմ՝ Ադրբեջանի Խանլարի շրջանում) գյուղում։