Jump to ratings and reviews

Նապաստակի գլուխներ հագած

Հայկական մի ընտանիք՝ բարեկամական ու ընկերական ճյուղավորումներով Ամերիկայում և Հայաստանում, փորձում է գլուխ հանել ամերիկյան իր իմիգրացիայից, ընտանեկան հարաբերություններից, անցյալից ու ապագայի պլաններից։ Կյանքը հոսում է իր սովորականության մեջ, ու նրանց առօրյա կյանքի նորմալության աննորմալությունը պատմվում է մի այնպիսի նորմալությամբ, որը ոչ թե չհասկանալ է, չծառանալ է, այլ եղածի մեջ կյանքի բնականությունն ու անգամ հույսը տեսնելն է։ Կյանքի դարձածալ երեսները թերթվում են պատմողի հուսալի հեռավորությունից, հուսալու տեղից, թեև կերպարների ներքին ու արտաքին կյանքին միշտ խառնված է մնում պատերազմի թեման, որի շնչի մեջ փորձում են կառուցել իրենց օրը՝ երբեմն համբերությամբ, երբեմն ըմբոստությամբ, երբեմն խելագարության հասցնող անկարողությամբ։ Հնարավորինս երջանիկ կյանք ունենալու մարտահրավերները դիմագրավում են՝ ցուցաբերելով տարբեր հատկանիշներ ու անցնելով տարբեր կենսափորձեր՝ հաղթահարելու ամերիկյան երազանքի անհեշտ ու ոլոր ճամփաները, որը ավելի հաճախ ծանրություն է, քան ճոխություն։ Տեքստը մեկնարկում է դանդաղ հավաքվող արագությամբ, բայց ինչ-

288 pages, Hardcover

First published January 1, 2025

Loading...
Loading...

About the author

Alina Poghosyan

1 book3 followers

Ratings & Reviews

What do you think?

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
6 (66%)
4 stars
1 (11%)
3 stars
1 (11%)
2 stars
1 (11%)
1 star
0 (0%)
Displaying 1 - 5 of 5 reviews
Profile Image for armi nellik.
31 reviews4 followers
June 29, 2025
ընտիր գիրք էր: լեզուն՝ հարուստ էնքան, որ կորում ես պողոսյանի ստեղծած աշխարհում, հավատում կերպարներին, մտածում նրանց պես ու նույն բաժակից սուրճ խմում:

միևնույն ժամանակ, էնքա՜ն սիրուն տեքստ էր, որ պարբերաբար վերադառնում ես նախադասությա՛ն ու պարբերությա՛ն մակարդակով վեպը սիրելուն: հաստատ կարդալու արժանի:
8 reviews1 follower
June 26, 2025
Շաաատ լավն էր, հետաքրքիր. գրքերից, որ վերցնում ես կարդալու և չես ուզում մի կողմ դնես:
Profile Image for naisokram.
189 reviews6 followers
June 13, 2025
Նկատել եմ, որ երբ որևէ գիրք շատ եմ հավանում, չեմ կարողանում դրա մասին գրել, մոլորվում եմ մտքերիս անտառում` չիմանալով որտեղից սկսել ու մինչև ուր գնալ, նամանավանդ որ սա էլ սիրողական հարթակ ա, որտեղ իմաստ չունի լուրջ-լուրջ վերլուծություններ գրելը (համենայն դեպս` ինձ համար): Ուստի մենակ մի բան կասեմ. ուրախ եմ, որ մեր իրականության մեջ կան նման գրողներ, որ համ լեզվին են հմտորեն տիրապետում, համ էլ մեզ հուզող թեմաներին անդրադառնալիս պաթոս չեն ստեղծում:
Profile Image for Qnarik Tadevossyan.
2 reviews
Read
December 29, 2025
Էս էն եզակի գրքերից էր, որ չէի շտապում կարդալու ընթացքում, Հայաստանից դուրս ապրած մարդիկ շատ լավ ու ամենայն մանրամասնությամբ կհասկանան էս գիրքը, էդ մենության զգացումը ես ինքս ունեցել եմ, անդադար խանութ գնալու, ինչ որ բաներ առնելու, որ օրդ լցնես։ շատ հայկական գիրք էր։ լեզուն շատ սիրուն, երկատվելու մասը, որ մի մասդ Հայաստանա, մի մասդ ինչ որ տեղ, որտեղ ոչ կարում ես ինտեգրվես ոչ կարում ես ընեկրներ ունենաս, մի տեսակ իրանց չես համարում քո ընկերը չի ստացվում։
Profile Image for Sue.
5 reviews
March 14, 2026
Էնքան ճիշտ ու տիպիկա պատկերված Հայաստանից դուրս կյանքը, Ամերիկան իր բոլոր գույներով։ Մի նախադասություն իր մեջ էնքան բան էր ամփում, ստիպում մտածել ու նոր տեսանկյունից նայել։ Իսկ լեզուն անսահման հարուստ ու հյութալի։
Displaying 1 - 5 of 5 reviews