Jump to ratings and reviews
Rate this book

Սիրոյ Եւ Արկածի Տղաքը

Rate this book
Ինքնակենսագրական այս վէպը (1929) Հայաստանի եւ առհասարակ Կովկասի մէջ հեղինակին անցուցած օրերուն գեղարուեստական մարմնաւորումն է։ Վեպի հիմնական հարցադրումը կենսական է ամբողջ սերունդի մը համար. ո՞րն է իրական հայրենիքը. ծննդավա՞յրը, որ այլեւս կորսուած է, թէ այս փոքրիկ հողակտորը, որուն ոչ միայն կը փորձէին ապաւինիլ, այլեւ նեցուկ դառնալ դժուարին պահուն: Սակայն միայն արկածներու մէջ թրծուելով հերոսները կը հասկնան, որ իրենց երազած հայրենիքը օտար է իրենց համար։ (Ն.Թ.):

198 pages, ebook

First published January 1, 1929

2 people are currently reading
21 people want to read

About the author

Vasken Chouchanian

2 books1 follower

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
3 (33%)
4 stars
6 (66%)
3 stars
0 (0%)
2 stars
0 (0%)
1 star
0 (0%)
Displaying 1 - 2 of 2 reviews
Profile Image for Zabelle.
71 reviews7 followers
May 29, 2024
Առաջին. կ,ուզեմ շնորհակալութիւն յայտնել #Եաւրուհրատին, որ հնարաւորութիւն տուաւ online կարդալ Սիրոյ Եւ Արկածի տղաքը և ուրիշ հայերէն գիրքեր։
Երկրորդ. Վազգէն Շուշանեանի "Ալեկոծ տաիներ" ը հրատարակուեցաւ Մոնթրէալի մէջ: Առաջ հնարաւորութիւն ունէի գիրքեր աւելցնելու goodreads.comի մէջ սակայն, հիմա այդ իրաւունքը վերապահուած է միայն գրադարապետերու։ Եթէ մէկը գիտէք՝ տեղեկութիւնը ուղարկեմ։
և երրորդ. Սիրոյ Եւ Արկածի Տղաքը գրքի մասին. որպէս արեւմտահայ այդքան հաճելի էր այս կարդալ թէկուզ միայն իր գեղեցիկ լեզուին համար. Կարծես որակով հինցած գինի խմելու հաճոյքը կը ստանայի այս կարդալով։
Պատմութիւնը գրեթէ ինքնակենսագրական է. իբր գեղարուեստական գրականութիւն նեկայացուած. 1915-ի ջարդերէն որբացած տղաներու մասին, որոնք իրենց տեղը չգտան ոչ իրենց ծննդավայրերու մէջ և ոչ ալ նոր պոռշովիկացած Հայաստանի մէջ։ Եւ նոյն այս տղոց յուզականութիւնը կապուած սիրահարութեան։
Profile Image for Marat M. Yavrumyan.
258 reviews45 followers
August 23, 2019
Ինձ թվում էր, թե գրել եմ, բայց հիմա տեսա, որ ոչ։ Ավարտելուց հետո բավական ժամանակ է անցել, առաջին տպավորությունը, փաստորեն կորել է, ինչը լավ չէ։ Առաջին Շուշանյանն էր։ Արժեր, հաստատ։ Արևմտահայերենը, անցյալ դարասկզբի ընկալումները, գոնե դաշնակցական կամ 20-ականներին օդում պտտվող խոսակցությունները, կտոր-կտոր։ Գիրքը լեցուն է երկար-բարակ նկարագրություններով, ամեն ինչի, անկախ թե ինչի մասին է խոսքը, եթե դրանց մեջ ինչ-որ արժեքավոր բան չեք գտնում չեք, կձանձրանաք։ Բանաստեղծության, սիրահար պատանու խոստովանող բանաստեղծության արձակ տարբերակ է, ներառյալ բառապաշարը։ Գրքում իրականում մի չափազանց հաջողված կտոր կա, որը ենթադրում եմ հետո է գրվել, շատ հետո, որովհետև ծանր կյանքի արտացոլանք կա մեջը։ Մնացածը՝ ըստ ճաշակի ։)
Displaying 1 - 2 of 2 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.