The Mandylion is an intellectual mystery-detective spanning several historical epochs. The quest for an ancient secret, full of dangers and adventures, develops on the background of the history of Armenians and peoples of the Eastern Mediterranean, intertwined with the history of Christianity and the struggle of Christian people of the region for their freedom. Our contemporaries are gradually uncovering an exciting image of the Order of Guardians, who, generation after generation, awaiting for the “better times” have protected an ancient relic for the Christians of the world. But better times have never arrived, and today destructive forces are annihilating with sword and fire the last pockets of Christian Civilization in the Middle East, where this Civilization was born and flourished for centuries. The current troubled state of affairs in the region increases the relevance of the first English edition of this book, first published in Russian in 2013.
Հայ քաղաքական գործչի կողմից գրված հոլիվուդյան սցենարով թրիլլեր։ Հայկական գրականություն իրոք պակասում են նման ինտրիգով լի, գրագետ, պարզ շարադրված ու համով-հոտով գրքերը։
Այս գրքի մասին ուզում եմ մի փոքր երկար խոսել։ Մանդիլիոնն ինձ համար բացահայտում էր նախ այն պատճառով, որ գրվել է Վահան Հովհաննիսյանի կողմից, ով ինձ միայն հայտնի էր իր հայրենատեր և հայրենասեր ելույթներով, ապա, որ մի հիանալի պատմավավերագրական թաքնագրված գաղտնքիների բացահայտում էր։ Վահան Հովհաննիսյանը որպես գրող ինձ համար ուղղակի բացահայտում էր, այն հիացմունքը, զգացմունքները, որ ապրում ես գիրքը կարդալիս, ուղղակի աննկարագրելի են։ Գիրքը սկսում է պատմության խորքերից՝ պատմելով Աբգար թագավորի բժշկության համար Հիսուս Քրիստոսի կողմից ուղարկված "ԱՆՁԵՌԱԿԵՐՏ ԴԱՍՏԱՌԱԿ"ի, դաստառակի պահպանման առաքեկությունն իրականացնող պահապանների օթյակի, Կոստանդնուպոլսի անկման, դժվարություններով փրկված և մինչ մեր օրերը հասած սուրբ մասունքի պահպանման դժվարին ուղու մասին, որը երևան պետք է գա 2-րդ գալստյան ժամանակ՝ փրկելով քրիստոնյա աշխարհը "Մեր թանկ գանձից լուսեղենը Օրն է Նրա վերադարձի"։ Գիրքը գրված է Դեն Բրաունի գրքերի ոճով, բայց անհամեմատ լավն է, ամեն դեպքում ինձ համար, երևի հայերիս մասին էր պատմում, միգուցե կողմնակալ կարծիք է, հնարավոր է, չգիտեմ, բայց խորհուրդ եմ տալիս կարդալ այս անասելի գեղեցիկ, կարևոր, նմանօրինակը չունեցող գիրքը։ Ես հավատում եմ հային, հայի ապագային և արդարության հաղթանակին։ Հ․Գ ուղղակի տպավորված փաստ․ Prunus Armeniaca -Ծիրանի լատիներեն անվանումն է Ասքանազի երկիր -Մեծ Հայք Մնացած բացահայտումները թողնում եմ ձեզ։ Կարդացեք և տեղափոխվեք մեկ այլ աշխարհ․․․․․
Իմ համար լրիվ նորություն էր Վահան Հովհաննիսյանի գրող կողմը, ես նույնիսկ չգիտեմ եթե ինքը ունի ուրիշ գրքեր: Ինքը Հայաստանյան քաղաքական դաշտի ամենա ատեկվատ անձնավորություններից մեկն էր, բայց ափսոս որ շուտ հեռացավ մեզանից: Երևի քաղաքականությունով զբաղվելու տեղ եթե զբաղվեր գրականությամբ շատ ավելի լավ կլիներ թե իր համար՝ թե ընթերցասերների համար: Գալով Մանդիլիոնին: Երևի գաղտնիք չի որ Հովհաննիսյանը ուզեցել է Dan Brown-ի օրինակին հետևելով The Davinci Code-ի նման թրիլլեր-դեդեկտիվ ժանրի վեպ գրել: Ես կասեի որ, որոշ չափով հաջողվել է դրա մեջ,բայց գիտելիքների շատության առումով զիջում է այս ժանրի ուրիշ գործերի: Վեպը մեզ տանում է քրիստոսի օրերին, անցնում է Կոստանդնուպոլսո անկման օրով, և այս բոլորը կապելով մերօրյա եղելությունների հետ՝ Հովհաննիսյանը ուզեցել է մեր ուշադրությունը դարձնել մի շատ կարևոր հարցի՝ ՀՀ անվտանգության սպառնալիքներին, նամանավանդ թուրքական գորշ գայլերի և ազերի ահաբեկիչների կողմից, որոնք մեծ աջակցություն են գտնում համաշխարհային իսլամիստական ծայրահեղականներից, ինչը արդեն ապրում ենք վերջին մեկ ամսվա ընթացքին: Ընդհանուր առմամբ շատ լավ էր, մանավանդ հայկակն պատմական եղելությունների հիման վրա գրված թրիլլեր-դեդեկտիվ լինելը շատ հաճելի էր:
<<Հանդուրժել՝ չի նշանակում համաձայնել նրանց հետ,ում հայացքները քոնից տարբեր են, այն ընդհամենը նշանակում է, որ կարող ես անհամաձայն լինելով՝ ճանաչել ուրիշի կարծիքի իրավունքը: Հանդուրժողականությունը ենթադրում է, որ մենք չպետք է ոչնչացնենք կամ պղծենք նրանց սրբությունները կամ արգելենք նրանց ծեսերը, որոնք կապ չունեն իսլամի հետ: Եվ նրանք ովքեր մտադիր են ոչնչացնել Հիսուս մարգարեի պատկերը՝ որքան էլ քրիստոնյաները մոլորության մեջ լինեն՝ նրան աստված համարելով, միևնույն է, բարբարոսներ են, այլ ոչ թե հավատի ճշմարիտ մարտիկներ: Ճշմարիտ մուսուլմանը պարտավոր է ամեն տեղ ջահի պես հպարտությամբ պահել իսլամը: Եվ այդ ջահը լույսի համար է, այլ ոչ թե վառելու >>: Հանդուրժողականությունը կարևորագույն գաղափաներից մեկն է, որ արտացոլված է գրքում,ուրիշ շատ կարևոր մտքերի կողքին: Գրքում Աշխարհն ու նրանում տեղի ունեցող իրողությունները քննվում են պատմբանի աչքերով, կա ժամանակի լայն ընկալում:Թռիչքը շատ երկար է, բայց ուղեկցորդուհիները սիրուն են նայելուց չես հոգնում:))Իսկական ճամփորդություն պատմության լաբիրինթոսում. Հայտնվում ես հայոց պատմության գրեթե բոլոր կարևոր հանգույցներում (չմոռանանք հեղինակի նաև դաշնակցական լինելու հանգամանքը):
One of the most interesting and fascinating historical mystery-detectives I have ever read. This book of Armenian author and political figure Vahan Hovhannisyan can easily compete with Dan Brown's creations. So, just read it, go through various epochs, unveil mystery of the Mandylion and history of one of the most ancient nations of the world...