Jump to ratings and reviews
Rate this book

Աբկայ. մեռնելու պարունակները

Rate this book
Էլեկտրոնային գիրքն անվճար ներբեռնել՝ տե՛ս հղումը ներքում։
Այս վեպը մարդուս, աշխարհի, հարաբերությունների երկվությունն է քննում։ Հիմնական կոնֆլիկտը գլխավոր հերոսի՝ Աբկայի ներսում է. նրա երկվությունն է, որ ծննդյան օրվանից դրված էր իր անվան մեջ։ Սովորական մի մարդ, որի իրական էությունը, սակայն, հետո բացահայտվում է ծայրահեղ ու լարված իրավիճակներում. ինքնամփոփ, չշփվող, սրա-նրա այգում աշխատող կամ անտառներում թափառող Աբկայը 1988-ին սկսված Շարժման ու հաջորդած պատերազմի ժամանակ դառնում է լիդեր։ Բայց անշահախնդիր պայքարի ելած Աբկայը չէր կարող կոնֆլիկտ չունենալ հաղթանակից հետո ասպարեզում հայտնված այն մարդկանց (գյուղեր թալանողներ, հերոսներին արհամարհողներ, երեսառած «պապայի բալեք») հետ, ովքեր անձնական շահը գերադասեցին պետության ու երկրի շահից. Աբկայի նմաններն ի վերջո դառնում են այդ համակարգում ընդամենը մի պտուտակ և դրա զոհը։ Վեպում ընդգծված երրորդ կոնֆլիկտը՝ Աբկայի ու Հասանի կոնֆլիկտն է։ Երկու մարդ, որոնք հայրենիքի մասին իրենց սեփական պատկերացումներն ունեն և պայքարի են ելել հանուն յուրաքանչյուրն իր հայրենիքի։ Վեպի տպագիր տարբերակը լույս է տեսել 2007 թվականին։

140 pages, ebook

First published January 1, 2007

2 people are currently reading
109 people want to read

About the author

Mesrop Harutyunyan

3 books18 followers

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
51 (80%)
4 stars
11 (17%)
3 stars
0 (0%)
2 stars
1 (1%)
1 star
0 (0%)
Displaying 1 - 24 of 24 reviews
Profile Image for Marat M. Yavrumyan.
258 reviews45 followers
March 27, 2015
«Բարի լույս, հայություն» - հեղինակին ճանաչում եք, եթե ֆեյսբուքահայ եք։) Երբեք չէի մտածի, որ գրում է ու էն էլ ինչպես։ Տպավորությունը այս գրքի՞ց։ Փոխանցելու չէ. պատկերացրեք, որ կարդում եք Խեչոյան ու Սիրադեղյան միասին ու մի տեղում՝ վավերագրություն ու միֆ ու սիմվոլներ, սիմվոլներ, սիմվոլներ ու խտացված ու ապրելու կերպ ու ցանկություն ու ազնիվ, ազնիվ ու հողն ու ջուրը ու պարզությունը սիրելու մղում։ Ու վերջում, գիրքը կարդալուց հետո՝ ո՜ւմ եք թողել երկիրը, ինչի եք մի կողմ քաշվել, ո՜ւմ եմ թողել երկիրը, ինչի եմ մի կողմ քաշվում։
Profile Image for Aramazd Ghalamkaryan.
12 reviews7 followers
November 21, 2014
ահավոր անկեղծ, համարձակ, ցավի միջով ծնված գործ էր՝ շատ ինքնատիպ գլխավոր հերոսով։ էդ հերոսի ապրումները, մտքերը, քայլերը, էդ հերոսի մայրը, նրա ավագ ընկերը... վերջապես՝ Բնությունը... բոլորը հրաշալի են ստեղծված-ներկայացված։ իսկականից բրավո։ էս մեր դառը իրականությունը, որ պոռթկաց 88-ի Շարժմամբ, բայց հետո աստիճանաբար ընկավ էն իզը, որը մեզ հետո հասցրեց Հոկտեմբերի 27-ի ու Մարտի 1-ի, մի էնպիսի ներքին դառնությամբ, ցավով ու ափսոսանքով ա ներկայացված, որ ես մի քանի հատվածում հուզվել եմ...

ու մենք՝ էդ ամենի մեջ.... ու մենք՝ էդ ամենը տեսած ու դեռ ապրող, որ թվում ա, թե լավն ենք ուզում, բայց հետո ստացվում ա, որ միայն ՄԵՐ լավն ենք ուզում... ու գալիս-ծեփվում ենք նույն պատին, մեր միջի տականքի վեր խոյացրած ամուր պատին...

վեպը ոչ միայն ՉԱՓԱԶԱՆՑ կարեւոր պատմություն ա մեր պատմության մի ՉԱՓԱԶԱՆՑ կարեւոր հատվածի մասին, որ վաղը-մյուս օրը շատ արժեքավոր գեղարվեստական նյութ-աղբյուր ա լինելու ոչ անտարբերների համար, այլեւ, որ կոնկրետ ինձ համար տասնապատիկ ավելի կարեւոր ա՝ արժեքների, մարդու ներքին պայքարի, ներսի ու դրսի պայքարի աբստրահված, ընդհանրացված, համամարդկայնացված ներկայացում ա։

էն հավերժական վեճին՝ արվեստը արվեստի համար ա, թե նաեւ մարդու, Մեսրոպը վստահ պատասխան ա տալիս՝ էս մի գործս մարդուն Մարդ դարձնելու, էդ ճանապարհի վրա դնելու (վերադնելու) համար ա։ ես էդպես ընկալեցի։ ու շատ շնորհակալ եմ էդ անկեղծ ջանքի համար։
Profile Image for Samson Martirosyan.
110 reviews8 followers
February 4, 2015
Վերջացրեցի։ Ուզում էի մեծ րեվյու գրել բայց հասկացա որ չեմ կարող, չեմ ուզում, թող ամեն բան մեջս մնա, թող հուզմունքը, որ ապրել եմ, ու արցունքները, որ աչքերիցս ակամա հոսում էին՝ լինեն միայն իմն ու Աբկայինը։ Կարծում եմ որ ինքը կհասկանար։ Հիմա ինչքան էլ հուսահատված լինեմ, ինչքան էլ հիասթափվածու երբ արդարությունը չքանա տեսադաշտիցս, երբ չախկալների ոհմակի դեմ պայքարելու ուժ չունենամ, ուղղակի կբացեմ ու գրքի վերջին տողը կկարդամ՝ ինձ ուժ կտա, համոզված եմ։ Այսքանը։
Շնորհակալ եմ հեղինակին, անպայման պիտի կապնվեմ հետն ու շնորհակալության խոսքերը անձամբ ասեմ։
Profile Image for Մեսրոպ Հարությունյան.
5 reviews6 followers
Read
October 27, 2020
«Աբկայ. մեռնելու պարունակները» վեպը իմ եռագրության առաջին գիրքն էր: Օրերս ավարտեցի եռագրության երկրորդ՝ «Սեթ՝ որդի Մկաց Ադամի» վեպը: Այն նախ կհրապարակի «Յավրուհրատը»՝ իբրեւ էլեկտրոնային գիրք, ապա կմտածեմ նաեւ տպագիր գրքով հրատարակելու մասին:
Profile Image for Garnik.
70 reviews24 followers
May 20, 2017
Էսօր էլ... Ստորությունն ուժի տեղ են ծախում, նենգությունը՝ խելքի...
Profile Image for Մետաքսյա.
8 reviews3 followers
April 20, 2021
...երբ դեպքերի ժամանակակիցը չես և բավական դժվար է հասկանալ ամեն էջում հանդիպող սիմվոլիկան ու նախադասությունները նորից ու նորից կարդում ես և վերլուծում...
Այնքան տպավորված եմ ու դեռ մտքով գրքի հետ ու մեջ, որ ինչ էլ գրեմ քիչ կամ ավելորդ է թվալու ինձ։
Մի բան հաստատ է՝ իմ ներսի Աբկային տեսա ու ճանաչեցի...
Profile Image for Ruby Rue.
145 reviews17 followers
December 1, 2017
Մեռնելու հերթական շրջափուլում էս գիրքն ընկավ ձեռքս։ Հայերեն կարդալ էի ուզում ու թեև գրքի վերնագիրը չէր գրավում, սկսեցի ու համարյա մի շնչով վերջացրի։
Մոգական ռեալիզմի ու սիմվոլիզմի կիրառումը հետաքրքիր էր, Խեչոյանին հիշեցրեց։ Միակ խանգարող հանգամանքն իմ համար էն էր, որ ժամանակաշրջանից բավարար տեղյակ չէի ու ինձ թվում է` ինչ-որ բաներ հնարավոր է չհասկանայի։
Ու վերջաբանը դեռ ակտուալ է ու երևի երկար ակտուալ կմնա.
«Հիմա ոչ ձերոնց, ոչ մերոնց հերոսներ պետք չեն։ Հիմա ուրիշ հերոսների ժամանակն է»։
Profile Image for Ara Gevorgyan.
6 reviews3 followers
January 9, 2015
Փոքր Մհերը սխալ հերոս է մեր էպոսում, որ հետո մի ողջ զանգվածի, չեմ ուզում ժողովուրդ ասել՝ զանգվածի հոգեբանություն ձևավորեց... Փոքր Մհերը, Սահինյան Ռուբոն է մեկնաբանել, հիշում ես, ասում է. «Ես հեռանում եմ ու կվերադառնամ հենց որ ամեն ինչ լավ կլինի»։ Ա՛յ շան տղա, ամենաուժեղը դու ես, դու կարող ես օգնել, որ ամեն ինչ լավանա, որ գարին դառնա ընկույզի չափ և այլն, ինչո՞ւ ես հեռանում, ինչո՞ւ ես փակվում, մնա ու լավացրու ինքդ... Չէ, հեռացավ։ Ու էդ հոգեբանությամբ էլ հիմա մի միլիոն մարդ ասում է՝ ես Ամերիկա, Եվրոպա, Ռուսաստան եմ գնում, որ ամեն ինչ լավանա՝ կգամ...
Profile Image for Siranush.
42 reviews35 followers
August 23, 2015
Փոքր Մհերը սխալ հերոս է մեր էպոսում, որ հետո մի ողջ զանգվածի, չեմ ուզում ժողովուրդ ասել՝ զանգվածի հոգեբանություն ձևավորեց... Փոքր Մհերը, Սահինյան Ռուբոն է մեկնաբանել, հիշում ես, ասում է. «Ես հեռանում եմ ու կվերադառնամ հենց որ ամեն ինչ լավ կլինի»։ Ա՛յ շան տղա, ամենաուժեղը դու ես, դու կարող ես օգնել, որ ամեն ինչ լավանա, որ գարին դառնա ընկույզի չափ և այլն, ինչո՞ւ ես հեռանում, ինչո՞ւ ես փակվում, մնա ու լավացրու ինքդ... Չէ, հեռացավ։ Ու էդ հոգեբանությամբ էլ հիմա մի միլիոն մարդ ասում է՝ ես Ամերիկա, Եվրոպա, Ռուսաստան եմ գնում, որ ամեն ինչ լավանա՝ կգամ...
Profile Image for Lilit Vardanyan.
41 reviews7 followers
April 5, 2016
“Թվացյալ կյանքի և իրականության միջև մոլորված մի մարդ։ Սեփական պատկերացումների ձեռքը կրակն ես ընկել ու էդ պատկերացումդ փորձում ես հարմարեցնել կյանքին։ Չի ստացվել։ Ոչ մեկի մոտ։ Ու չի ստացվի։ Երբեք։ Քանզի քո աշխարհը քո ուզածին մոտ ձևով կառուցելու համար պետք է կտրվես֊վերանաս ամեն ինչից՝ հիշողությունից անգամ։ Ստեղծես ճգնավորի մի անապատ ու այնտեղ կառուցես քո տունը, մշակես քո հողը, քո հատիկը նետես այդ հողի մեջ ու սպասես։” 

Հիացած եմ ուղղակի: Հրաշալի գիրք է, բոլորին խորհուրդ եմ տալիս կարդալ, հատկապես Խեչոյան սիրողներին: Մի տեսակ նմատիպ ոգի ու ձեռագիր նկատեցի:

Շատ տպավորված եմ....այս գիրքը կոնֆլիկտ է ինչպես գլխավոր հերոսի ներսում... նրա ԵՍ-երի միջև.....այնպես էլ նրա և արտաքին աշխարհի միջև.....պայքար է բնության, ոգեղենի, հոգևորի ընդդեմ նյութականի, առօրեականի, արհեստականի.....

Գիրքը լի է սիմվոլիկայով, խորհուրդներով, ենթատողերով..... կարդում ու ուզում ես թողես ամեն բան, հասարակական ստանդարտները, կեղծ արժեքները, կարծրատիպերը, ճնշող առօրյան ու մարդկային քաոսը և գնաս ու միաձուլվես բնությանը, վերադառնաս քո ակունքներին, վերաիմաստավորես քո եղելությունը և ապրելուդ իմաստն ու առաքելությունը......
Profile Image for Dató.
149 reviews25 followers
March 29, 2016
Հեղինակի գրչին ծանոթացել եմ «Հեղափոխությունն՝ իր եզրերով» գրքից։ Շատ երկար ժամանակ ռիսկ չէի անում Աբկային անցնել, որովհետև արդեն նախորդ ստեղծագործությունից զգում էի, որ բավարար գիտելիքի պաշար չունեմ ստեղծագործության դետալները հասկանալու համար։

Ստեղծագործությունը կարդալիս մեծամասամբ տխրում էի․ տխրում էի սև օրերի, ու հետագայում շարժման արդյունքը անարժանների ձեռքին հայտնվելու պատճառով։

Լրիվ «եսիմ» զգացողությունն ունեմ ես հիմա։
Profile Image for Sona Petrossian.
44 reviews23 followers
February 1, 2015
Երբ վերցրեցի կարդալու, չէի պատկերացնում, որ էսքան լավը կլինի:
Այս փոքր վեպում էնքան հակասական զգացմունքներ կան. բարկություն, խղճահարություն, թախիծ ու ժպիտ: Ընդգծված խեչոյանական ոճը նկատելի էր: Աբկայը շատ յուրահատուկ հերոս էր...

...Ու նաև էս ժողովրդին են խեղճացնելու, որովհետև... Գյուրզան ամենաքինախնդիր օձն է, չի ներում, ոչ մի դեպքում չի ներում։ Չի ներելու ոչ մեկին... Չի ներելու էս ժողովրդին, որ 88֊ին ոտքի կանգնեց, որովհետև շատերն էն ժամանակների համար ընդունված բնականոն կարիերա էին անում, իսկ էդ բնականոն կարիերան ընդհատվեց... Ու էդ ժողովրդից պիտի մուռը հանեն... Իսկ թե ընդվզեց էս ժողովուրդը՝ զորք էլ կհանեն, կճնշեն, թեկուզ մի հարյուրն էլ զոհվեն, տանձներին չի...

Փոքր Մհերը սխալ հերոս է մեր էպոսում, որ հետո մի ողջ զանգվածի, չեմ ուզում ժողովուրդ ասել՝ զանգվածի հոգեբանություն ձևավորեց... Փոքր Մհերը, Սահինյան Ռուբոն է մեկնաբանել, հիշում ես, ասում է. «Ես հեռանում եմ ու կվերադառնամ հենց որ ամեն ինչ լավ կլինի»։ Ա՛յ շան տղա, ամենաուժեղը դու ես, դու կարող ես օգնել, որ ամեն ինչ լավանա, որ գարին դառնա ընկույզի չափ և այլն, ինչո՞ւ ես հեռանում, ինչո՞ւ ես փակվում, մնա ու լավացրու ինքդ... Չէ, հեռացավ։ Ու էդ հոգեբանությամբ էլ հիմա մի միլիոն մարդ ասում է՝ ես Ամերիկա, Եվրոպա, Ռուսաստան եմ գնում, որ ամեն ինչ լավանա՝ կգամ...
Profile Image for Arpenik.
1 review
December 19, 2015
Րիվյուներ չեմ սիրում անել, բայց սենց մի թեթև բան ասեմ Մեսրոպ Հարությունյանի «Աբկայ. մեռնելու պարունակները»-ի մասին.
Հոկտեմբերի 11-ի գիշեր: Հասել էինք Մոսկվա: Օդանավակայանում պետքա սպասեինք երկու ժամ և թռնեինք Փարիզ (սա արդեն ուրիշ պատմությունա): Քինդլս վերցրել էի, գիտեի, որ ժամանակ կունենամ ու մի փոքր բան կհասցնեմ կարդամ: Ներբեռնածս Աբկայն էր ու Էկոյից մի բան: Սկսեցի Աբկայից.... Տարավ 1988-90-ականներ ու երկար ետ չբերեց: Արդեն օդանավում նստած՝ հուզված ու արցունքներս հազիվ զսպելով կարդում էի ու չնկատեցի ոնց 3-4 ժամ անցավ ու հասանք Փարիզ: Ու ես վերջապես սթափվեցի, եկա իրականություն :)
էս հատվածն էլ շատ-շատ դիպուկ ա մեր իրականության համար.
Փոքր Մհերը սխալ հերոս է մեր էպոսում, որ հետո մի ողջ զանգվածի, չեմ ուզում ժողովուրդ ասել՝ զանգվածի հոգեբանություն ձևավորեց... Փոքր Մհերը, Սահինյան Ռուբոն է մեկնաբանել, հիշում ես, ասում է. «Ես հեռանում եմ ու կվերադառնամ հենց որ ամեն ինչ լավ կլինի»։ Ա՛յ շան տղա, ամենաուժեղը դու ես, դու կարող ես օգնել, որ ամեն ինչ լավանա, որ գարին դառնա ընկույզի չափ և այլն, ինչո՞ւ ես հեռանում, ինչո՞ւ ես փակվում, մնա ու լավացրու ինքդ... Չէ, հեռացավ։ Ու էդ հոգեբանությամբ էլ հիմա մի միլիոն մարդ ասում է՝ ես Ամերիկա, Եվրոպա, Ռուսաստան եմ գնում, որ ամեն ինչ լավանա՝ կգամ...
Հ. Գ. հիմա հեղինակի «Հեղափոխությունն՝ իր եզրերով»-ն եմ կարդում
Profile Image for Veks.
19 reviews14 followers
January 29, 2017
90-ականներին (զինադադարից հետո) մի պայքար կար, որ "մարդիկ իրենցը չէին համարում ու չհամարեցին": Լացացնումա, ժպտացնումա, կատաղացնումա.. "Այսպես ճիշտ չէ, հեքիաթն իրավունք չունի այսպես վերջանալու":
Շա՜տ սիրուն լեզվով ա գրած, լիքը այլական զգացողություններ ա բացատրում,բայց զգացողությունների լեզվով հենց, երբեմն՝ սիմվոլներով, երբեմն՝ լռելով. մեծ մասը քո վրայա թողնում...Մի մասը չես հասկանում, բայց հո՝ գիտես..բայց կարողա նախընտրել ես մոռանալ:
Չգիտեմ, նենց ա գրած, որ բացարձակ կարևոր չի գրքում տեղ գտած բոլոր գաղափարների հետ համաձայն ես թե չէ (ես օրինակ ինչ-որ բաների հետ տենց էլ չհամաձայնեցի, չհամոզվեցի): Բայց էդ կապ չունի: 88-ին սկսված, 90-ականներին պետական մասշտաբով կողոպուտի վերածված շարժման մասինա: Բայց սկսումա սկզբից. մարդկային ամենասկզբից: Ու շարունակվումա..սիրուց կամ դաժանությունից. Էդ էլ ձեր վրա..
Ամենաշատը 80-ականներին կամ 90-ականներին ծնվածներին խորհուրդ կտամ, մենք ենք որ կամ շատ փոքր ենք եղել կամ ընդանրապես չենք եղել իրադարձությունների ժամանակ: Ավելի մեծերը հո լավ գիտեն, ում ինչ են տվել, ոնց են թողել:
P.S. Դեռ երբ էր, որ չհասկացան: Կամ առաջին անգամ երբ էր, որ սկսեցին չհասկանալ...
Profile Image for Anna Gevorgyan.
17 reviews9 followers
March 19, 2015
Պիտի անկեղծ լինեմ ու ասեմ, որ դժվարությամբ էի կարդում գիրքը, գրքի առաջին էջերից ինձ տանջում էր անորուշությունը՝ ես ի՞նչ եմ կարդում, մեր օրերի վավերագրությու՞ն, ֆանտաստիկ ռեալիզմի ժանրի գործ, թե՞ գյուղական ռեալիզմի նմուշ․․․․Անորոշ էր նաև հերոսի անունը՝ ինչու՞ Աբկայ․․․հետո, սակայն, հասկացա, որ "քնքուշ այս դևի" պատմությունը կարդալիս "սարերն ընկնել" պետք չի, անորոշությունից փախչել ու կոնկրետություն փնտրել պետք չի․․․․փոխարենը՝ պետք է հանգիստ հետևել հերոսի անհանգիստ, ալեկոծվող, սարեր ձորերում դեգերող կյանքին․․․․․ Գրքի առանձնահատկություններից մեկն այն է, որ հեղինակը գրում ու պատմում է առանց զարմանալու, ու դու՝ որպես ընթերցող կարդում ու լսում ես առանց զարմանալու, հանգիստ ու խաղաղ․․․Բայց արտասովոր, փոթորկող ու փոթորկվող մտքեր ես կարդում ու զարմանում ես, թե էս ինչպե՞ս է , որ չես զարմանում․․․․․ սահուն, առանց զարմանքի տեքստի մեջ, սակայն, մերթընդմերթ ճշմարտության ու կյանքի ու աշխարհի մասին էնպիսի գոհարներ են հանդիպում, որ ակամա, կանգ ես առնում, շունչդ կտրվում է ու ուզում ես կտորը պահես, գրես, պահպանես, ուղենիշ դարձնես․․․․․
Profile Image for մարիօ.
65 reviews13 followers
January 25, 2015
Ամեն օր գալիս գնահատականս փոխում էի, որովհետև էդպես էլ չհասկացա՝ գիրքը ինձ ուղղակի դուր էր եկել, թե՞ շատ էր դուր եկել: Կարդալուց մեկ վրաս ազդում էին կրկնություններն ու խառնաշփոթները, մեկ էլ զգում էի, որ հենց դրանք են դուրս գալիս: Ամենաստացված կողմը երևի Աբկայի կերպարն էր, մեզ բոլորիս միաժամանակ մոտ ու հեռու կերպար էր, բայց սիրեցի: Հեղինակին շնորհակալություն, չէի մտածի, որ ժամանակակցիս կարդալուց էսքան կհուզվեմ ու հաճույք կստանամ: ^_^ ^_^
Profile Image for Nelly Aghabekyan.
46 reviews48 followers
February 13, 2017
Magical realism done right. This book gave me chills, made me want to learn more about my nation's history and perfectly incorporated folk tales into an otherwise historically accurate narrative.
Profile Image for Gianni WhiteBeard.
141 reviews
April 27, 2016
Աբկայը միանգամից մեզ տանում է 1988 ական տարիները և նկարագրում մարդկանց վիճակը այն տարիներին ու հստակ ասում թէ Հայաստանի և հայ ժողովրդի անմխիթար վիճակի միակ պատասխանատուները այսօրվա իշխանության «չախկալ» անդամներն են:
Ահավոր հուզիչ պատմություն է, մանավանդ երբ դու արդեն ապրում ես դրա հետևանքները:
Բայց մի կողմից էլ մտածում ես, միթէ նույնը չեր լինելու մեր վերջին 25 տարվա պատմությունը եթէ ասենք սպարապետը մնաց և ինքը կառավարեց երկիրը: Միթէ ինքն էլ մի 10 տարի հետո չեր նմանվելու մյուսներին, միթէ այսօրվա պահանջատեր ազատամարտիկները եթէ իրենք լինեին իշխանությանը, նույն կերպ չեին վարվելու մնացած կռված տղեքի հետ:
Իմ կարծիքով ամենակարևորը այս պատմության մեջ նա է որ ախտանշում է մեր ազգային խեղճության պատճառը հետևյալ ձևով...

- Չէ: Փոքր Մհերն իմ չսիրած կերպարն է: Սահինյան Ռուբիկին ճանաչում ես երևի, Սահինյան Ռուբիկն ասում է՝ Փոքր Մհերը սխալ հերոս է մեր էպոսում, որ հետո մի ողջ զանգվածի, չեմ ուզում ժողովուրդ ասել՝ զանգվածի հոգեբանություն ձևավորեց... Փոքր Մհերը, Սահինյան Ռուբոն է մեկնաբանել, հիշում ես, ասում է. «Ես հեռանում եմ ու կվերադառնամ հենց որ ամեն ինչ լավ կլինի»: Ա՛յ շան տղա, ամենաուժեղը դու ես, դու կարող ես օգնել, որ ամեն ինչ լավանա, որ գարին դառնա ընկույզի չափ և այլն, ինչո՞ւ ես հեռանում, ինչո՞ւ փակվում, մնա ու լավացրու ինքդ... Չէ, հեռացավ: Ու էդ հոգեբանությամբ էլ հիմա մի միլիոն մարդ ասում է՝ ես Ամերիկա, Եվրոպա, Ռուսաստան եմ գնում, որ ամեն ինչ լավանա՝ կգամ....

- Իսկ մի՞թե Հիսուսը թաքնվում էր... Չէ՞ որ նա քարոզում էր բացահայտ... Ինչո՞ւ էր պետք Հուդայի մատնությունը... Կարող էին հանգիստ գնալ ու բռնել Հիսուսին: Բայց էդպես ու էդքան հեշտ իրենց՝ իշխողներին, պետք չեր: Նրանք պիտի գաղափարը վարկաբեկեին: Նրանք պետք է ցույց տային, որ կարող են ավելին՝ կարող են ամեն տասներեքից մեկին իրենց նենգության զոհը դարձնել: Եվ Հուդային ընտրեցին իբրև իրենց ստորության զոհ ու զենք: Նրանք, ուրեմն, ուզում էին ասել. «Է՞ս չեք դուք. Երեսուն արծաթ՝ ու ձեր գաղափարի հերն անիծեցինք, ինչ ուզում՝ անում ենք, ում ուզում՝ մեզնով ենք անում՝ թքած նրա էլ, ��րա խղճի վրա էլ՝ կտանջի՞ հետո էդ խիղճը, կկախվի՞ ինքը... Մենք ենք շարժում թելերը...»: Էդպես է: Էսօր էլ... Ստորությունն ուժի տեղ են ծախում, նենգությունը՝ խելքի...

Ու այս բոլորից հետեւցնելով արդեն երևում է որ մեր ազգի համար փրկություն չի երևվում մոտ ապագային, քանի չախկալա-ազգիներն են մեզ իշխում:
Profile Image for Arsen.
511 reviews10 followers
April 9, 2015
Միշտ երկմտանքով եմ մոտենում ժամանակակից գրականությանը: Հիմա հիացած եմ Մեսրոպ Հարությունյանի գրչով: Լասաբանում է այն ինչը դեռ երկար կաշխատեն պահել ստվերի տակ: Գիրքը կարդացվում է մեկ շնչով: Հուսով եմ Մ. Հարությունյանի գրիչը ��եռ երկար բեղուն կլինի, անհամբեր կսպասեմ նոր հանդիպումների: Շնորհակալություն էլ-գիրքը հասանելի դարձնելու համար, հատկապես Հայաստանից դուրս գտնվողների համար:
Profile Image for Siranush Hovsepyan.
2 reviews2 followers
April 23, 2016
Արցախյան պատերազմի հերոսականի, դրանից օգտված, անարդարությամբ հարստացած, հղփացած, իշխանավոր դարձած "չախկալների" ու նոր ու լավ տեսակի ծագման ու շանունակականության մասին...
Շատ թեթև ու արագ կարդացվող գիրք, 24 ժամում կարելի ա կարդալ
Profile Image for Marine Kocharyan.
10 reviews3 followers
January 26, 2023
«— Հա, պատերազմը վատ բան է,— թե էդ ինչու էր ասում՝ ընկերը չհասկացավ,— բայց ավելի վատ է պատերազմից հետոն, երբ մահվան աչքերին նայելով գնդակների տակ առաջ գնացածի ու հաղթածի ոգին սպանվում է հանկարծակի հարստացած մի քանիսի ստեղծած ճահճի մեջ։ Մի քանիսի, որ հարստության համն առան ու էլ դրա տուտը չուզեցին բաց թողնել․․․
Ես կարծում էի, թե ես եմ իրական հայրենիք երազողը։ Պարզվեց, որ նրանց իրականությունն ուրիշ է։ Իմ պատկերացրած իրական հայրենիքը էս էր ու էս է՝ էս լեռներով շրջապատված երկիրը, իրենց համար իրական հայրենիքը էս երկրից քամվածն է...»․
Վերընթերցում էի վեպը, քանի որ պետք է անցնեի եռագրության երկրորդ գրքին՝ Սեթ՝ որդի Մկաց Ադամի։
Իսկ պատերազմից հետո այս գիրքը վերընթերցելը լիովին այլ զգացմունքներ ու մտքեր է առաջացնում։ Թեև գիրքը լի է սիմվոլիզմով, միստիկ իրադարձություններով ու պատկերներով, միևնույն է գալիս է մի պահ, երբ կարդում ես իրական պահերն ու սկսում հասկանալ՝ ինչպես ու ինչու հասանք այստեղ, ինչպես էգոիստական սկիզբը գլուխ բարձրացրեց ու հասցրեց այս կետին։
Աբկայն էլ հետաքրքիր հերոս է՝ իր մասին բազմաթիվ լեգենդներով, բարդ, ինքնամփոփ, ռոմանտիկ ու բոլորովին անիրական թվացող մեկը։ Հենց այս վայրի կերպարի միջոցով փոխանցած պատմությունն ավելի գրավիչ ու հուզիչ է դառնում։
Profile Image for Թամարա Սարգսյան.
5 reviews
January 4, 2020
Անկեղծ ասած չէի ուզում գրել... ակտուալ ու շատ դիպուկ... շատ մարդկնց կգտնեք վիպակում մեր իրականությունից։ Կարդալու ընթացքում ինձ բռնում էի էն մտքի վրա, թե ինչքան կուզեի "ոմանք" կարդային այս ստեղծագործությունը։ Հետո մտածում էի "է մեկա չեն հասկանա, կամ ավելի ճիշտ չհասկանալու կտան"։ Վաղուց նման հոգի տակնուվրա անող գիրք չէի կարդացել։ Շնորհակալ եմ հեղինակին ու իմ ընկերուհի Լուսինեին խորհուրդ տալու համար։
Profile Image for Hibiscus.
339 reviews
Read
June 11, 2021
There is this rare race that is grown into the soil. They don't need to explore nor find themselves, since they’re not lost in the first place, from the very cradle. They know who they are, they know it in their own way. Their right is that of a beast, their justice is a blind instinct. Don’t judge them by their human appearance. Abcai is an oak tree.

Their genesis is another mystery. The book provides some clues here. Like a tree, he is made by the soil, and his soil is a rocky highland. Like a rock, he is shaped by time, and his time is that of war and turbulence.

I could never understand these people. Do they doubt? Do they regret? Yet they exist. Abcai is also an epic character. We should not be tempted to understand him in depth. No epic does. If we had just a few words to keep his memory would we draw a psychological profile or just narrate his deeds. Epic is economic.

And epic comes with its devices. There you have magical realism, you have the significance of naming. Repeating phrases are particularly ingenious. While redundant they provide an internal structure to the text, linking different portions stylistically and giving a sense of textual integrity. (The book has apparent stylistic influences and it’s straightforward about the sources. They are listed inside the book itself, which frankly was not even necessary.)

The story of Abcai is that of nations’ everlasting struggle. That struggle is just and so is always destined for disappointment and failure. Indeed, Abcai has no recipe for success. He is naive like any new generation that comes with its new-old hopes. Abcai is that Nietzschean child that is born and reborn. He is innocent and that is his recipe for survival.
Displaying 1 - 24 of 24 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.