What do you think?

Դիսպերսիա
Գլխավոր հերոսի՝ Համլետի կյանքում սկսում են տեղի ունենալ իր համար անհասկանալի և անբացատրելի երևույթներ: Համլետի մտերիմ ընկերն առաջարկում է նրան դիմել հոգեբանի: Համլետը այդպես էլ անում է: Հենց առաջին հանդիպմանը բժիշկը և նրա ստեղծած մթնոլորտը Համլետին շատ տարօրինակ է թվում: Բժիշկը ոչ մի արժեքավոր բան չի ասում, միայն խնդրում է, որ Համլետը շաբաթական 3 անգամ ձայնագրի ու պատմի իր մասին: Համլետի մոտ հարցերը շատ են, իսկ պատասխաններ նա չի կարողանում գտնել: Նա հետևում է բժշկի խորհրդին՝ չնայած նրան, որ այդ միտքն իրեն դուր չի գալիս: Այստեղ էլ սկսվում են Համլետի և բժշկի միջև տեղի ունեցող բախումները: Համլետը փորձում է հասկանալ, թե ում հետ գործ ունի, իսկ բժիշկը փորձում է հասկանալ, թե ինչ է կատարվում 22-ամյա երիտասարդի հետ: Հեղինակն անսպասելի հանգուցալուծում է առաջարկում:
152 pages, Paperback
First published January 1, 2014
Ratings & Reviews
Friends & Following
Create a free account to discover what your friends think of this book!
Community Reviews
Displaying 1 - 6 of 6 reviews
August 14, 2021
Քանի որ քիչ եմ կարդում հայ ժամանակակիցներին, որոշել եմ բացը լրացնել ու ժամանակ առ ժամանակ մի գործ կարդալ։
Այս վիպակը մի քանի շաբաթ առաջ էի նկատել։ Հեղինակին ծանոթ չէի, առաջին գործն է, որն ընթերցել եմ։ Վիպակը մի տղայի` Համլետի մասին է, ով զգում է, որ իր հետ որոշ տարօրինակ ու անհասկանալի բաներ են կատարվում և ընկերոջ խորհրդով դիմում է հոգեբանի (թե՞ հոգեբույժի 🤔 անհասկանալի էր էս սահմանը վիպակում)։ Կառուցվածքը բավականին հետաքրքիր է, ըստ էության դու "լսում ես" Համլետի ձայնագրությունները, որոնք նա անում է ամեն անգամ իր հոգեբանի հետ հանդիպումներից հետո։ Հետաքրքիր ու արագ կարդացվող գիրք է։
Ինչը չհավանեցի։ Սյուժեն կռահելի էր և ինչ֊որ չափով պրիմիտիվ։ Հնարավոր է մարդկանց համար, ովքեր այդքան էլ ծանոթ չեն սինդրոմին, որն ունի Համլետը (չեմ ուզում նշել սինդրոմը սփոյլերներից խուսափելու համար), ավելի հետաքրքիր լինի գիրքը։
Ամեն դեպքում արժե կարդալ։ 😄

July 18, 2021
Հաճելիորեն զարմացած եմ, շատ հավանեցի թե հեղինակի գրելաոճը, թե վիպակը 💛
January 23, 2026
Երբ փորձում ես մայրենի լեզվով գիրք կարդալ, այն էլ ` ահավասիք…
July 1, 2015
Նախևառաջ, հեղինակը չի տարբերում հոբեբույժին ու հոգեբանին` համարելով, որ հոգեբանը բժիշկ է, պետք է սպիտակ խալաթով լինի և այլն: Իսկ սյուժեն էլ շատ պարզունակ էր ու կանխատեսելի, հենց ամենասկզբից էլ հասկանում ես, թե ինչն ինչոց է:
Գնահատականս` 1.5/5
Գնահատականս` 1.5/5
February 7, 2017
Լսեցի աուդիոգիրքը, չնայած որ սիրում եմ կարդալ հոգեթերապիա ինչպես օրինակ Իրվին Յալոմ կամ Ջոն Գրեյ այս գիրքը ինձ համեմատաբար աղքատ թվաց, բացի այդ նաեւ բացասական ու ճնշող տրամադրություն է թողնում, կարծում եմ Ալբեր Կամյու սիրողները կհավանեն «Դիսպերսիան»։
December 25, 2019
Գիրքը լսել եմ ձայնագրություններով(audio տարբերակը)։
Արտյոմ Գրիգորյանը մեր ժամանակների երևի թե լավագույն հայ թրիլլեր հեղինակն ա։
Արտյոմ Գրիգորյանը մեր ժամանակների երևի թե լավագույն հայ թրիլլեր հեղինակն ա։
Displaying 1 - 6 of 6 reviews