Սույն հուշագրություններում նկարագրված են արցախյան ազատամարտի այն իրադարձությունները, որոնց անմիջական մասնակիցն է եղել գրքի հեղինակը: Գիրքը վավերագրական է, նրանում հիշատակված բոլոր անձինք իրական մարդիկ են, արցախյան պատերազմի կենդանի և զոհված հերոսներ, որոնց վառ հիշատակին է նվիրված այս փաստագրական գիրքը:
Դնեպրիկ Բաղդասարյանը անձամբ է նվիրել և մակագրել այս գիրքը ինձ։ Մենք նրա հետ քննարկում էինք Շահումյանի շրջանի դավաճանական հանձնման դեպքերը։ Նա այդ ժամանակ ղեկավարել է հրետանին և գրքում բերել է բացառիկ փաստեր, որ այլ տեղ չեք գտնի։ Շահումյանի հարցի քննարկման ժամանակ այս գիրքը դառնալու է մեղադրականի հիմք այն ժամանակվա իշխանություններին։ Խոնարհվում եմ Ձեր առջև իսկական սպա, հայ, մտավորական Դնեպրիկ Բաղդասարյան։