«...Բարև, ինչպե՞ս եք, լա՞վ եք...» գրքում ներկայացված է Արցախյան պատերազմի լեգենդար հրամանատար, ՀՀ ազգային հերոս, Արցախի հերոս, հրապարակախոս, հնագետ, ազգային-ազատագրական պայքարի անխոնջ քարոզիչ Մոեթե Մելքոնյանի անզուգական կերպարը: Գեղարվեստական պատումը ենթարկելով իրապատումին՝ առանց հատուկ հետաքննության հեղինակն անուղղակիորեն լուծել է մի լրջագույն խնդիր՝ բացահայտել Մոնթե անհատի կյանքի, պայքարի ու վախճանի մասին ճշմարտությունը: