Մարո Մարգարյանը ծնվել է Շուլավեր (այժմ՝ Շահումյան ավան՝ Վրաստանի Մառնեուլի շրջանում)։ Միջնակարգ կրթությունն ստացել է ծննդավայրում։ 1938 թ. ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ Այնուհետև սովորել է ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի ասպիրանտուրայում։ Նրա առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1935 թ.։ 1967-1984 թթ. աշխատել է Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում։
Մարգարյանի բանաստեղծությունների հիմնական թեման հայրենիքն է, սերը, մարդկային փոխհարաբերությունները։ Մարգարյանի բանաստեղծությունները թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել ռուսերեն։
Մահացել է Երևանում, թաղված է Բյուրականում, եղբոր՝ հայտնի աստղագետ Բենիամին Մարգարյանի կողքին։