Երկահատոր փաստագրական վեպը Պարույր Սևակի մեծ սիրո ամբողջական պատմությունն է:Գրքի համար հիմք են հանդիսացել ոչ միայն բանաստեղծի կյանքի քիչ հայտնի փաստերը,այլև նրա և Սուլամիթա Ռուդնիկի նամակագրությունը,բազմաթիվ նորահայտ վավերագրեր ու գրառումներ:Դրանց մեջ մարդկային կյանքն է՝ բուռն զգացմունքներով,անկումերով ու վերելքներով՝զուգորդված մի շարք իրադարձությունների ու դեպքերի հետաքրքիր բացահայտումերով:
Ծնվել է Արարատի շրջանի Վանաշեն գյուղում։ Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, որն ավատել է 1981-ին՝ ոսկե մեդալով։ 1983-ին ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1984-86-ին ծառայել է խորհրդային բանակում։ Ուսումն ավարտելուց հետո երկար տարիներ աշխատել է մամուլում։ Խմբագրել է մի շարք թերթեր։ 1996-98-ին եղել է ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվության ու քարոզչության վարչության պետի տեղակալ։ Հեղինակ է Սևակագիտական մի քանի աշխատությունների։