Չարենցի կրակոցըԳիրքը պատմում է հանճարեղ բանաստեղծի բուռն ու հակասական կյանքի մի դրվագը` լի անակնկալ զարգացումներով ու շրջադարձերով: Գրքում տեղ գտած յուրաքանչյուր փաստ, իրադարձություն, դրվագ ունի իր նախահիմքը, հավաստի սկզբնաղբյուրն ու պատմական արժանահավատությունը: : Հավատարիմ իր ոճին, հեղինակը չի շրջանցել այսպես կոչված «նրբանկատ» թեմաները` փոխարենը դրանք մատուցելով նոր տեսանկյունից, առ այսօր անհայտ փաստերի ու վկայությունների հիմնավորմամբ: