Խորեն Արամունի (Քեշիշյան, ծնվ. 1948, փետրվարի 14, գ. Ֆարաջաբադ, Իրան), հայ արձակագիր, դրամատուրգ: Տարրական կրթությունը ստացեկ է հայկական, միջնակարգը` պարսկական դպրոցում: Երկու տարի սովորել է Սպահանի պետական համալսարանի հայագիտական բաժնում: 1969-ին հայրենադարձվել է: 1975-ին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը: 1980-ին արտագաղթել է ԱՄՆ: 2004-ից ՀԳՄ անդամ է: