Jump to ratings and reviews

Զորա

«Զորա՛»։ Վեպ/Ա․ Դավթյան․-Եր․։Մետրո հրատ․, 2024․-372 էջ։

372 pages, Hardcover

Published January 1, 2024

Loading...
Loading...

About the author

Anna Davtyan

4 books10 followers

Ratings & Reviews

What do you think?

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
2 (66%)
4 stars
1 (33%)
3 stars
0 (0%)
2 stars
0 (0%)
1 star
0 (0%)
Displaying 1 - 1 of 1 review
Profile Image for Aren).
33 reviews1 follower
June 17, 2026
Երանի մի օր բացվի, ու մենք ազգովին սկսենք ճանաչել մեր կողքին ապրող չքնաղ գրողների գործերը։) Հենց էդ օրը կդառնա մեր ազգային զարթոնքի սկիզբը։

Աննան հանճար ա։ Չէ’, ուղղակի շնորհալի գրող չի, հանճարեղ ա։ Ովքեր որ կարդացել են «Խաննան» ու քիչ թե շատ ծանոթ են հեղինակի անչափ յուրօրինակ ոճին, բառաստեղծման ու պատկերաստեղծման հնարներին ու լավ իմաստով անիմանալի, անըմբռնելի պատումներին, խորհուրդ եմ տալիս ընթերցել նաև էս գործը, որովհետև էն ամենը, ինչ թվարկել եմ, էստեղ երիցս շատ ա։ Տեղ-տեղ՝ շատ-շատ։
Պատերազմի, Արցախի պատմության, գլոբալ տաքացման, մեղուների ժրաջանության, տառապյալ հոգու, միայնության, սիրո՝ նույնասեռ ու տարասեռ, զոհված սիրեցյալի մասին անսպառ հիշողության ու վերջինիս շնորհիվ նաև ապրումի-սիրելու-ստեղծելու մասին ա։ ՇԱԱԱՏ բաների մասին ա, ու տեղ-տեղ անգամ կորցնում ես պատմության ներքին թելը, որը ինքը Զորան ա։ (Զորա’։ Տոկա’։)
Գուցե շատերը չհավանեն հենց էդ դժվարամարս ոճի ու չհամակերպվեն, չբարիշեն Աննայի հետ։ Նորմալ ա։ Ինձնից մոտ 2 ամիս ա պահանջվել ընդմիջումներով կարդալու ու ինչու չէ նաև՝ կարդացածս գիտենալու համար։ Որովհետև գանձեր են թաքնված տողերում։ Որովհետև Սյունիքի էն գանձերը, որի մասին խոսում ա գրքում, նաև Աննայի վեպերում կան։ Ու պեղել ա պետք՝ երիտասարդների միտքը զարդարելու, ընդլայնելու ու խոր քնից հանելու համար։
Չգիտեմ։ Շատ կուզեմ բոլորին հորդորել՝ կարդան։
Ու գրքում էնքան նշումներ եմ արել, որ հիմա հասկանում եմ, թե ինչ են զգում հավատացյալներն իրենց սուրբ գրերը կարդալիս։ Որովհետև սա ինձ համար սրբության սրբոց ա։

Համոզեցի՞։ Էսքանը երևի։
Մի քանի մեջբերում էլ ներառեմ, որ ամբողջական ստացվի ասվածս։
🤍💙🤍
«Փոքր ձեռնածություններ ու մեծ վիշտ — ահա մենք: Աշխարհը երբեք չի նայում այդ ծավալներին՝ փոքրի ու մեծի…. Վշտահար մարդիկ, որոնց աղաղակը բռնում է միայն իրենց գլուխը, բայց ծպտուն չի հասնում սարերից այնկողմ: Ու քանի որ ախ քաշող չկա,
պետք է հոգին հավաքել բռան մեջ ու դիմանալ: Դարերի համար խաչքար տաշել, եկեղեցի քաշել։ Դիմանալ — այսքանը»։

«Ոչ ոք առավոտյան չէր ասում՝ օ՛, նոր օր է բացվել, շնչենք լիաթոք ու ապրենք ու քայլենք դեպի մեր երազանքը, ինչպես սովորեցնում է մոտիվացնողը: Ամեն մարդ զարթնում էր, եթե քնել էր, պատերազմը գլխում։ Միշտ՝ պատերազմը գլխում։ Դարերի ուղեղասարդ։ Փորփրում էր տոչորված միտքը։ Որտեղի՞ց հանել պատերազմի վերջը։ Որտեղից հանել վշտերի վերջը»։

«Անելիքներ չուներ, երբեք չէր ունեցել, չէր հաշվել, ապրելն ինքն արդեն անելիք բարդ գործ էր: Մինչդեռ կար նաեւ եկող տարին՝ արդեն որպես պատերազմ, որը դեռ պետք է մղվեր, պայքար, որ դեռ պետք է տարվեր, ցավ, որ պետք է վարվեր»։

«Իսկ մայրդ քեզ սարքում է ամեն օր ամեն օր որ
կարողանա լինել
ասես թե լինելն իսկ մահը չէ։
Ասես մենք պակաս մեռած ենք:
Ասես մեռնել նշանակում է պառկել փոսի մեջ ու չզարհուրել։
Զարհուրանք է կյանքը։
Զարհուրանք է քաղաքը այս։
Տղաս»։

«Մարդիկ կարծես չունենան մարդ լինելու փորձ, հոգիս»։

«Մարդիկ մեր երկրում անխելք չեն, դա չէ հարցը։ Բայց երբ ցավեցնում ես նրանց, գոռում են մի ձայնով, որ կարծես քոնը լինի։ Ապրել հազարամյակներ ու չտեսնել, չսովորել ուրիշի ներսինը, որ քոնն է: Ու չտեսնել քո իսկ ներսը»։

«Իսկ Զորան համ զոհերն էր, համ նրանց մայրերը, համ գերիները, համ նրանց հայրերը, նրանց կանայք ու երեխաները, Զորան անգամ թշնամին էր, գերեվարողն ու տանջողը, դրա անպարփակ մեղքը ամբողջ խորությամբ իր ներսի բաց տիրույթների վրա չափողն ու տառապողը»։

«Հնարավոր չէ հետդ վերցնել կյանքը, երբ թողնում ես կյանքը։ Հնարավոր չէ ոչինչ պաշտպանել։ Քանի որ ոչինչ չի տարվում։
Նայում ես ու չես կարող տանել, որովհետեւ այդ ամենը պատկանում է այդ տեղին, ու դու էլ, որ պատկանում ես այդ տեղին, ու քեզ տանում ես այլ տեղ, բայց դու ու քո տեղը քեզ հետ չեն գալիս: Միայն դեղին տոպրակը՝ երկու սվիտրով, ու կյանքը սարքելուց կոշտացած քո ձեռքերը։ Ոչ անբիծ եղևնիները, ոչ նապաստակները, ոչ շեմդ, ոչ բոստանիդ փականը, ոչ մաշված սապոգներդ, ոչ մառանիդ պահածոները, ոչ հեռուստացույցը, ոչ հողի սնունդը, ոչ կյանքի հումքը, ոչ բակի նստելու քարը, ոչ մանկության սնկի համը, ոչ տոնածառը, ոչ հարևանությունը, ոչ հէկերն ու հանքերի պոչամբարները, ոչ գինին, ոչ հավի կռկռոցը, ոչ փոքրիկ սրճարանը, ոչ գերեզմանի հողը, ոչ գրքերդ, ոչ մանկապարտեզի պատին նկարված դդումը, ոչ նորապսակների հայացքը քահանայի ասեղնագործ թաշկինակին, ոչ Արցախի Թումոն, ոչ եկեղեցիների խորանները, ոչ Գանձասարի հառնած պատկերը, ոչ գրերը պատերին, ոչ սրտի անտառները, ոչ տղամարդկանց քաջությունը, ոչ կանանց քաջակիր հոգսը, ոչ պատմությունները, ոչ լեզուն, ոչ անսարք մեքենադ, ոչ լոբու բերքի հույսդ, ոչ նեկտարոտ մեղուն, ոչ արևածաղիկների լույսը, ոչինչ, ոչինչ: Ոչինչ չի գալիս քեզ հետ։ Քանի որ ուր էլ որ դու գնում ես, դու մնում ես այստեղ»։

🤲🏽🤎


Displaying 1 - 1 of 1 review