Ցիեն Ճոնշուի «Պաշարված ամրոց» վեպը 20-րդ դարի չինական գրականության ամենանշանավոր ստեղծագործություններից է։ Վեպի կենտրոնում արտասահմանում ուսում ստացած և Չինաստան վերադարձած Ֆան Հոնծիենի պատմությունն է, որը փորձում է իր տեղը գտնել հասարակության մեջ ու բախվում է կյանքի, աշխատանքի և սիրո բազմաթիվ դժվարությունների՝ հայտնվելով տարբեր հարաբերությունների ու ընտանեկան խնդիրների մեջ։
Վեպի վերնագիրը՝ «Պաշարված ամրոց», վերցված է ֆրանսիական մի ասացվածքից՝ «Ամուսնությունը նման է պաշարված ամրոցի. նրանք, ովքեր դրսում են, ուզում են ներս մտնել, իսկ նրանք, ովքեր ներսում են, ձգտում են դուրս գալ», և խորհրդանշում է գաղափարը, որ մարդիկ հաճախ ձգտում են այն ամենին, ինչ չունեն, իսկ ձեռք բերելուց հետո հիասթափվում են։
Վեպը աչքի է ընկնում իր սուր հումորով, սոցիալական սատիրայով և մարդկային բնավորությունների խորքային վերլուծությամբ։ Ցիեն Ճոնշուն վարպետորեն ներկայացնում է ժամանակի չինական հասարակության խնդիրները, մտավորականության կեղծ արժեքները և մարդկային հարաբերությունների բարդությունները։ «Պաշարված ամրոցը» ոչ միայն սիրային պատմություն է, այլև խորքային սոցիալական քննադատություն, որը մնում է արդիական նաև մեր օրերում։
Qian Zhongshu (Chinese name: 錢鍾書 / 钱钟书) (November 21, 1910 – December 19, 1998) was a Chinese literary scholar and writer, known for his wit and erudition.
He is best known for his satirical novel Fortress Besieged. His works of non-fiction are characterised by their large amount of quotations in both Chinese and Western languages (including English, French, German, Italian, Spanish, and Latin). He also played an important role in digitizing Chinese classics late in his life.
Երևի չինական վեպի իմ առաջին փորձառությունն էր, ու պիտի ասեմ՝ շատ ստացված էր։
Ուզում եմ հատկապես նշել հրաշալի թարգմանությունը, որի շնորհիվ իրոք օտարություն չես զգում վեպը կարդալիս։ Շատ սահուն էր կարդացվում, իսկ մշակութային ենթատեքստերը բավականին ըմբռնելի էին՝ շնորհիվ ծանոթագրությունների։ Ու սա բնավ չեմ ասում նրա համար, որ թարգմանիչն իմ լավ ընկեր Գոհարն ա,)))
Նաև ուզում եմ շեշտել տպագրության շատ բարձր որակը․ ընթերցելու համար հաճելի շրիֆտ, որակյալ թուղթ… Ապրի հրատարակիչը։ Հավատացեք՝ մոտ 600 էջ կարդալիս նշածս հանգամանքները շատ կարևոր են։))
Հիմա՝ բովանդակային առումով։
Գուցե շատերը մտածեն, թե վեպը նման կլինի ճապոնական գրականությանը։ Միանգամից ասեմ՝ ընդհանրապես ոչ մի նմանություն։ Շատ ավելի մոտ էր եվրոպական գրականությանը։ Տարօրինակ չհնչի, բայց վեպի ընդհանուր մթնոլորտը նաև շատ նման էր հայկական իրականությանը։
Չափից դուրս ռեալիստիկ վեպ էր՝ հետաքրքիր երկխոսություններով, առանց ավելորդ պաթոսի ու ռոմանտիզմի։ Ինչպես ասում են՝ կյանքը ինչպես որ կա։
Հերոսները սովորական մարդիկ են․ ոչ մի առանձնապես խարիզմատիկ կերպար, մարդիկ՝ կենցաղի մեջ թաղված, իրենց մշակույթի ու հասարակական-քաղաքական իրավիճակի գերին։ Առաջին հայացքից շատ մակերեսային թվացող խոսակցությունները կարող են բավականին խորը շերտեր բացահայտել տվյալ ժամանակաշրջանի (գուցե նաև այսօրվա) մտածողության մասին։
Մի խոսքով՝ իրոք հաջողված վեպ էր։ 4 աստղ տալու միակ պատճառն այն է, որ, այնուամենայնիվ, վաու չէր։)))