Ոչ մի հեղինակի ճակատագիր (որին ծանոթ եմ, իհարկե) ինձ այնքան չի հուզել, որքան Թոթովենցինը։ Ասես հարազատ մարդ լինի։ Երեխեքը Թոթովենցի անվան դպրոցում են սովորում ու ամեն անգամ, երբ դպրոց եմ մտնում ուր իր նկարը կա՝ մեծ, հասուն, ուրախ ու թախծոտ աչքերով, հիշում եմ, թե ոնց է ինքը գրում որդու մասին, ու ոնց է հրաժեշտ տվել որդուն, գնդակահարվելուց առաջ ու հետո ոնց է որդին Հայրենականում զոհվել ու ինչե՜ր կգրեր, որ չեն գրվել, ու գերդաստանից ինչ է մնացել, ավելի շուտ՝ չի մնացել հիմա։ Մարդու ճակատագիր, ողբերգական։ Սա իր ամեն մի բառի մեջ կա, ամեն մի նախադասության։ Սա է գիրքը, կարդացեք, անպայման կսիրեք Թոթովենց, չեք կարող չսիրել։