Jump to ratings and reviews
Rate this book

Հացի փորձություն. Ընտրանի

Rate this book
Էլեկտրոնային գիրքն անվճար ներբեռնել ԱՅՍՏԵՂ։
Կյանքի արագացող ռիթմի, մարդու բարօրության դեմ սպառնալիքների խտացման մեր ժամանակներում մի պահ կանգ առնող, սեփական ձայնի ու նկարագրի վերածնման, կյանքի նախնական՝ երկիրը երկիր և մարդուն մարդ պահող ճշմարտությունների համար պայքարող մարդկանց մասին է այս ժողովածուն։ Գրքում հեղինակի գեղարվեստական գործերն են՝ ստեղծված 1986-1990 թթ.։

291 pages, ebook

First published January 1, 1986

11 people are currently reading
148 people want to read

About the author

Vazgen Sargsyan

5 books11 followers
Vazgen Sargsyan was born in Ararat village, Soviet Armenia, near the Turkish border, on 5 March 1959, to Greta and Zaven Sargsyan.
An amateur writer, Sargsyan developed a literary and active social life. He wrote his first novel in 1980, and became a member of the Writers Union of Armenia in 1985. From 1986 to 1989, he headed the publicity department of the Garun («Գարուն», "Spring") literary monthly in Yerevan. In 1986, his first book, Bread Temptation («Հացի փորձություն»), was published, for which he was awarded by the Armenian Komsomol. A number of his works were published in journals, however, his literary career did not last long and ended in the late 1980s.

ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Վազգեն Զավենի Սարգսյան։ Ծնվել եմ 1959 թվականին, Արարատ գյուղում։ Հայրս՝ ծառայող։ Մայրս՝ ուսուցչուհի։ 1965֊1975 թթ. սովորել և ավարտել եմ Արարատ գյուղի միջնակարգ դպրոցը, 1975֊1979 թթ.՝ Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը։ Աշխատել եմ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ (մինչև օրս էլ աշխատում եմ), Արարատի ՑՇԿ֊ում՝ բեռնակիր բանվոր, «Հայֆիլմ» կինոստուդիայում՝ ռեժիսորի ասիստենտ, «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրում՝ որպես գրական աշխատող և այլն։ Գրել սկսել եմ համեմատաբար ուշ։ Երևի 1980 թվականից, լավ չեմ հիշում, ճիշտը չեմ կարող ասել։ Տպագրվել եմ «Գարուն», «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրերում, «Գրական թերթում»։ Շուտով, «Սովետական գրականություն» ամսագրի վեցերորդ համարում, ապա նաև «Գարունի» ութում կամ իննում լույս կտեսնեն երկու վիպակներս, իսկ 1985֊ի վերջերին «Սովետական գրող» հրատարակչությունը, Աստծո հաջողությամբ, լույս կտեսցնի առաջին գիրքս։ Այ, այն ժամանակ նոր կարելի կլինի խոսել իմ եղած֊չեղածի, արած֊չարածի մասին։ Իսկ հիմա, ընկեր Պետրոսյան Անահիտից խնդրում եմ հետաձգել այս հանդիպումը՝ գոնե մինչև «Սովետական գրականություն» ամսագրի վեցերորդ համարի լույս տեսնելը։ Հուսով եմ, որ խնդրանքս կընդառաջվի։
Հա, ամուսնացած չեմ, չեմ եղել և առայժմ չեմ պատրաստվում։
Դատվա՞ծ... Չեմ եղել, եթե չհաշվենք տնային կալանքները... մորս դատավճիռներով։
Արտասահմանում բարեկամներ ունե՞մ։ Շա՜տ֊շատ՝ Սփյուռքի ամբողջ հայությունը։
Ուրի՞շ... Էլ ասելու բան չմնաց։ Սա էլ ձեզ ինքնակենսագրության...
1985

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
24 (64%)
4 stars
5 (13%)
3 stars
3 (8%)
2 stars
2 (5%)
1 star
3 (8%)
Displaying 1 - 9 of 9 reviews
Profile Image for Siranush.
42 reviews35 followers
March 21, 2016
Կարդալու ընթացքում էնքան էմոցիաներ, մտքեր, չգիտեմինչեր էին գալիս, ավարտեցի, հասկացա, որ ոչ մի կապակցված բան չեմ կարա արտահայտեմ, մենակ էն, որ կյանքի գիրք ա։ Ամբողջ ընթացքում Վանոյի, Մաթևոսյանի ու Խեչոյանի հետ հա զուգահեռներ էի տանում, մի պատմվածքից ներվայինանում էի, մեկից՝ հուզվում։ Կլիշեոտ ա հնչում, բայց "ժողովրդի ծոցից դուրս եկած" գիրք ա։
Profile Image for Marat M. Yavrumyan.
258 reviews45 followers
April 22, 2015
Երկրորդ կարծիքը կլինի արդեն այս գրքի մասին, չնայած էլեկտրոնային հրատարակությունում, որն ի դեպ, արդեն անվճար հասանելի է, նաև Վ.Ս.-ի այն պատմվածքներն են, որոնք չկային 1986թ. «սովետական գրողի» հրատարակությունում, հետո են գրվել։ Պատմվածքները մեկը, «Հայկական բակը», հրաշք, Վ.Ս.-ն երևի այդ ոճում պիտի մնար, կամ երևի գտել էր արդեն ոճը։ Հրաշալի ներկայացում, բեմականացում կլինի այս պատմվածքը թատրոնի համար, եթե միայն բեմադրիչները ուշադրություն դարձնեն նրա վրա։ Հայ ժամանակակից հեղինակներից մեկը նույնպես դրա մոտիվներով պիես է գրել։ Բայց շեղվում եմ։ Վիպակը, որի անունով էլ կոչվում է գիրքը։ Երկար չէի հասկանում, թե ինչ է նշանակում հացի փորձություն։ օգնեց ռուսերեն թարգմանությունը՝ փորձություն հացով ու երբ փորձում էի վերնագիրը անգլերեն թարգմանել, պարզվեց երկու փորձություն բառերից պիտի ընտրվեր այն մեկը, որը աստվածաշնչյան թարգմանություններում է, քառասնօրյա փորձությունը անապատում։ Ու հետո պարզվեց, որ մեր բարբառում՝ «հացով մարդ» լինել կամ չլինելու մասին է, իրականում։ Վիպակում պատմությունը. ասես իմ համար էր պատմվում, մեր լուսահոգի հարևանի թաղումն էր, ու իր տղաները, ու գերեզմանում հանգուցյալին հուղարկավորելու պահը, երբ պիտի լցվեր հողը և բահը մյուսներից վերցնող չկար, և սաքոյի փորը, և հարևանի փոքրիկ տղան, որին հանգուցյալը հողը սիրել, փորել, ջրել, խնամել, ու աշխատել էր սովորեցնում, ու երեկոները իրար հետ փիլիսոփայում էին, հարևանը կարճ էր խոսում, սուր, դիպուկ, հեգնական։ Չգիտեմ։ Մեզանից յուրաքանչյուրը, կարծում եմ, ամեն գրքում, իրեն, իր վախերը, իր պատմությունը, իր զգացումներն ու զգացմունքները, իր լուծումներն է փնտրում։ Սա վիպակ էր պարզ, պարզ, պարզ, պարզ ու ինքն իր հետ ու իր մեջ ու շրջապատի մեջ ու շրջապատի հետ ազնիվ ապրելու մասին է։ Էլի եմ կրկնում, Վ.Ս.-ի մոտ հրաշագեղ, սուր, խորը ձևակերպումներ, արտահայտություններ մի փնտրեք, տեքստը նրա մոտ այլ կերպ է կառուցված, այն մեծ մետաֆորա է, մեծ կտոր։ Ու ամեն կտորից զայրույթ է ժայթքում, անասելի զայրույթ։ Ու դա հենց իր դեմ է, հեղինակի դեմ, հեղինակն ինքն իր հետ է կռվում, որ գիտի, զգում է, տեսնում է, բայց չի փոխում, զահլա չի անում փոխել։ Դեռ պահը չէ։ Մի բան անելու է, հետո է անելու, սպասում է այդ անելուն ու զայրանում, ու հիմա ուրիշ գործ է անում՝ գրում է, ու գիտակցում է, որ իր գրելը հէչ, ոչ մի բանով չի օգնելու, բայց դեռ չգիտի ինչ անել։
Վ.Ս.-ի սրնդակիցների գործերը չափազանց կարևոր ենէ հասկանալու 1980-ականների կեսերը։ Այն, ինչ կա այսօր, թվում է, թե վերջին մի տասը տարիների արդյունք է։ Չէ, տղերք, չէ, այսօրը 80-ականների շարունակությունն է։ Վ.Ս.-ի նկարագրած սերունդի ստեղծածը։ Երկարեց. ամեն դեպքում, եթե ամբողջ գիրքն էլ չկարդաք, ապա Հայկական բակն ու Հացի փորձությունը՝ հաստատ։ Ու Վազգենը գյուղի անունը Որձաքար է դրել։ Մի քիչ էն չի, բայց։
Profile Image for Ruby Rue.
146 reviews17 followers
March 16, 2017
Կարծիք եմ գրում, հաճախ հիանում, տեղ-տեղ՝ քննադատում, բայց արդեն մի հինգ անգամ է գրածս ջնջում եմ, որովհետև զգում եմ, որ համակարգված ու հավաքական կերպով կարծիքս չեմ կարողանում արտահայտել, բայց միևնույն ժամանակ ուզում եմ ինչ-որ բան գրել։
Վազգենի մասին որպես քաղաքական գործիչ շատ է խոսվել, լիքը հակասական կարծիքներ են արտահայտվել, բայց դրանք նշանակություն չունեն էս կոնտեքստում։ Ու ես շատ կուզենայի, որ գրող Վազգենը լիներ ու շարունակեր գրել։
Profile Image for Marat M. Yavrumyan.
258 reviews45 followers
April 30, 2015
Վ.Ս.-ներից երկրորդ էր։ Առաջինը՝ Վանոն, չգրեմ, շատ եմ գրել, պատմվածքներն ուղղակի, իր սերունդն է շերտ առ շերտ, իր ընկալած հայրենինքն է, էլի շերտ առ շերտ ու խորը, շատ խորը։ Վանոն նկարագրությունների, զգացումների, միտքը նախադասությունների մեջ դնելու, չասեմ էլ ինչ կարգի վարպետ է (էդ պատմվածքները կարդալիս, չգիտեմ ինչու, ասես հորս հետ զրուցեմ, Ինչպես Մաթևոսյանի Ծառերն ասես մայրս է, ամեն անգամ, մարդ դառնալու ճանապարհը ցույց տալիս)։ Երկրորդ Վ.Ս.-ին՝Վազգենին, լրիվ այս՝ վանոյական տրամադրությամբ էի մոտենում (Որոշեցի կարդալ նախարար Հովհաննես Մանուկյանի ֆեսյբուքյան ստատուսից հետո)։ Ու պարզ է, որ առաջին իսկ զգացոցությունը՝ «Առաջին պատմվածքը (Վերջը) գնաց. Սիրադեղյանն անգերազանցելի է»։ Երկրորդ զգացողությունը՝ «Երկրորդն էլ գնաց (Ապտակ). կանգ առնելու պահը բաց է թողնում ու մի ավելորդ նախադասություն, էն էլ վերջում, ամբողջ համն ու հոտը ցրում է»։ Երրորդ զգացողությունը՝ «Երրորդ պատմվածքը. հասունացնելն ու նկարագրությունները ստացվում են, վերջաբանները՝ չէ»։ Չորրորդ զգացողությունը՝ «Չորրորդն էլ գնաց. երևի իր ժանրը չէ. չնայած սիրտդ թրթռալով ես սպասում, թե հետո ինչ է լինելու, հետո ինչ է լինելու»։ Հետո՝ «Հացի փորձությունը - լավն է։ Վիպակը իրոք լավն է, ահավոր սիմվոլիկ, լրիվ սիմվոլներ են, Սարգսյանը (տարօրինակ է, չգիտես էլ Վազգեն գրես թե Սարգսյան) լավ է պատմում, ահավոր լավ է պատմում, էնքան բառերը չեն, ինչքան սիմվոլները, ով որտեղ ինչ ասաց ու նկարագրությունը։ Եթե խորիսմաստ նախադասություններ եք փնտրում, չէ, ավելի մեծ կտոր է տեքստը հեղինակի մոտ»։ Վազգենը պատմում է, ահավոր լավ է պատմում, էլի եմ կրկնում, տեսքտը նրա մոտ ավելի մեծ կտոր է, քան շարադրանքը։ Եթե նախադասություններ եք սպասում Վազգենից՝ չէ՝ ճիշտ մարդուն չեք կարդում։ Եթե խորություն նախադասությունների մեջ՝ էլի չէ։ Վազգենի մոտ կյանքն է։ Կրկնվում եմ, պատմվածքները իր ժանրը չէ, շատ փոքր է ու նեղ, որպեսզի ամբողջությամբ կարողանա ծավալվել, ու որպես կանոն վերջաբանը ուզում է խորը, խոհական ամփոփել, բայց... չգիտեմ՝ չէ երևի։ Պիտի երևի կեսից կանգ առնի, կամ էլ վերջին նախադասությունները հանի իր պատմվածքներից։ Բայց վիպակը, ահա։ Չգիտեմ, Վազգենի գյուղն ուրիշ է, հերոսներն ուրիշ են, մտացածն ու խոսացածը ուրիշ են, ինչքան էլ տեղ-տեղ Մաթևոսյան հիշեցնի, տեղ-տեղ Սիրադեղյան, տեղ-տեղ Վարդգես Պետրոսյան։ Ուրիշ է։ Հացի փորձությունը միանշանակ խորհուրդ եմ տալիս։ Էլեկտրոնային գիրքը կլինի շուտով։
Profile Image for Garnik.
70 reviews24 followers
November 5, 2016
Էս բոլոր գնահատականներն ինձ համար պայմանական են: Առաջին անգամ էի ընթերցում Վ. Սարգսյանի արձակը: Լեզվի մեջ կենդանություն կար, անդրադարձ կար իր ժամանակը հուզած խնդիրներին. օրինակ, ատոմային ռումբի "մոտիվը" մի քանի պատմվածքներում առկա էր: Ստած կլինեմ, եթե ասեմ, որ բոլոր պատվածքները հավասարապես հավանեցի, բայց դպրոցական բարձր դասարաններում վստահաբար հաճույքով կկարդայի դրանցից մի քանիսը (սա էլ մեր կրթական համակարգի խնդիրն է՝ մինչև ուր հասցնել հայ գրականության ժամանակակից փուլը): Վիպակը հավանեցի, խորհուրդ կտամ ընթերցել:
Profile Image for M.
1 review2 followers
December 4, 2020
Երեւի պետք էր էս գիրքը հենց հիմա կարդալ, այսօր, երբ մեր յուրաքանչյուրի ու հանուրի ընթացքին տարտամ շփոթ է ներքաշվել, երբ մեր բոլորի հորիզոնը կրճատվել է ամբողջ փարսախներով, երբ այսօրվա ու վաղվա առջև կանգնած ենք մեր հասակների ոչ այն շիտակ պահվածքով, ինչպես կանգնած էինք կորովի իր՝ սպարապետի, ներկայությամբ։
Ջերմանալու, տխրելու,երկիրը երկիր դարձնելու ու մարդ մնալու մտածմունքներով․
Profile Image for Lusine Harutyunyan.
8 reviews2 followers
April 19, 2017
Կարդալու ամբողջ ընթացքում հնարավոր չի ընդհանրություններ չտեսնել Վանոյի, Մաթևոսյանի պատմվածքների հետ, բայց ինչքան էլ նման են, Վ․ Ս․ ծննդավայրը, նախնիները մի քիչ տարբերվում են ու էդ առումով ավելի մոտ էի ինձ զգում գրածին, խոսացվածին։ Ամենաշատը երևի հավանել եմ հայրենիքի սիմվոլիկայով նախնիների պատմությունների մասին հատվածները։


Displaying 1 - 9 of 9 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.