Jump to ratings and reviews
Rate this book

Երկուսից ո՞րը

Rate this book
Ստեղծագործության հիմքում ընկած է բարոյական ընտրությունը, որը կատարում է գլխավոր հերոսը (Սեղբոսյանը)՝ ծանր կացության մեջ հայտնվելիս։ Պատմվածքում քննարկվում է նաև կնոջ և տղամարդու հավատարմության, սիրո, հիշողության և հանգուցյալների հանդեպ պարտքի հարցը։ Գործողությունները հիմնականում ծավալվում են հերոսների երկխոսությունների միջոցով՝ վեր հանելով մարդկային հոգեբանության բարդությունները։

28 pages, ebook

Published January 1, 2026

Loading...
Loading...

About the author

Մուրացան

22 books2 followers
Մուրացանը (Գրիգոր Տեր-Հովհաննիսյան) ծնվել է 1854 թվականի դեկտեմբերի 13-ին Արցախի Շուշի քաղաքում։ Հայրը հողագործ էր, գիտեր մի շարք արհեստներ, օժտված էր բանաստեղծելու և երգելու ձիրքով։ Ծնողները շատ ուշադիր էին որդու ուսման նկատմամբ։ Նախնական կրթությունը Գրիգորը ստացել է մասնավոր դպրոցում, որտեղ սովորել է երեք տարի։ Շուտով մեծ դժբախտություն է վրա հասնում. մահանում է հայրը, ընտանիքը ընկնում է կարիքի մեջ։ Մայրը ամեն ինչ անում է, որ որդին շարունակի ուսումը։ Տասներկու տարեկան Գրիգորը մասնավոր դպրոցից տեղափոխվում է ուրիշ դպրոց, որտեղ ուսման վարձը ավելի մատչելի էր, իսկ երկու տարի հետո ընդունվում է Շուշիի թեմական հոգևոր դպրոցը, որտեղ ուսանում է վեց տարի։ Այստեղ Գրիգորը ստանում է լուրջ կրթություն. սովորում է հայոց պատմություն, հայոց լեզու, մատենագրություն, աշխարհագրություն, ֆրանսերեն ու ռուսերեն։ Դպրոցում էլ սկսում է առաջին գրական փորձերը։ Դպրոցն ավարտելուց հետո նա մեկ տարի հայոց լեզու և պատմություն է դասավանդում հայտնի գրագետ Խորեն Ստեփանեի մասնավոր դպրոցում։

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
0 (0%)
4 stars
0 (0%)
3 stars
0 (0%)
2 stars
0 (0%)
1 star
0 (0%)
Displaying 1 of 1 review
Displaying 1 of 1 review