Անահիտ Սեկոյանը ծնվել է 1922 թվականի դեկտեմբերի 14-ին Երևանում։ 1940 թվականին ավարտել է Երևանի Ձերժինսկու անվան միջնակարգ դպրոցը։ 1946 թվականին ավարտել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին կից ստուդիան։ 1946-1949 թվականներին եղել է նույն թատրոնի դերասանուհի։ 1950-1952 թվականներին աշխատել է «Պիոներ կանչ» թերթի խմբագրությունում։ 1948 թվականին հրատարակվել է նրա առաջին երկը՝ «Արտիստը», որին հաջորդել է «Նովելներ» (1951) ժողովածուն, սակայն նրան ճանաչում է բերել «Ոսկե վազերի մեջ»[1] (1958) ծավալուն վեպը, որի հիմքում ընկած է 50-ական թվականների կոլտնտեսությունների խոշորացման և ապախոշորացման խնդիրը։ Հետագայում լույս են տեսել գյուղի կյանքը պատկերող «Գարունը ձյան տակ» (1964) և հանրապետության էլեկտրոֆիկացման թեմային նվիրված «Եթե Որոտանը խոսեր»[2] (1970) վեպերը։ «Հյուսիսային պողոտա» (1981) վեպի հերոսները ճարտարապետներ են, արվեստագետներ, շինարարներ, որոնք ձգտում են պահպանել Երևանի՝ դարերից եկող ազգային նկարագիրը։ Հեղինակել է մի շարք պատմվածքներ, բազմաբնույթ ակնարկներ ու հոդվածներ։ Գրել է նաև մանուկների համար՝ «Ատամնաբույժ Գրիգորը», «Սեխը վանկերի բաժանվեց»։
Պատահաբար տեսա Ֆեյսբուքում, շատ հետաքրքրեց վերնագրի ու թեմայի համար, որտև դե Մկրտիչ Արմենի «Երևանից» բացի Երևանի ու ճարտարապետների մասին վեպ աչքովս չի ընկել։ Եվ ահա, Վերնիսաժում գտա, բացեցի, ու․․․ Առաջին էջից պաթոսը խփեց գլխիս․ 60-ականներ, ջահել ու տարիքն առած ճարտարապետներ, որոնք ամեն էջին հիշում են Ճարտարապետին, մեծատառ Ճ-ով, որը Թամանյանն ա։ Ջահելները երազում են Հյուսիսային պողոտայի մասին, մեծերը ասում են՝ Ճարտապետի տեսածը ո՞նց եք իրականցնելու նոր Երևանում։ Բոլորը խոսւոմ են կենացների նման, ոնց որ ամեն նախադասություն պիտի անպայման թևավոր խոսք լինի։ Ցանկալի ա մի որևէ Բանաստեղծից կամ Անցյալի Մեծ Հայի մեջբերումներով։ Իսկ տարիքով ուստեքը կնախատեն ջահել վարպետներին, ու անպայման կպատմեն Հնի վարպետների մասին։
Հետո ճարտարապետությունը գնում ա չորրորդ-հինգերորդ պլան, ու առաջին պլան են գալիս Արմենիա ԹՎ-ի սերիալներին արժանի ընտանեկան ինտրիգներ, որտեղ բարիները ահավոր բարի են, իսկ չար Դատախազը՝ ահավոր չար (ու անպայման պեքտ ա տաս էջ շարունակ նկարագրել Դատախազի անճաշակ ու շատ հարուստ առանձնատունը Բարեկամության պողոտայում, ու նաև չար Դատախազը պիտի իր սեփական հորը չուլանում պահի, իսկ քրոջը ծառայի տեղ աշխատացնի իրա անճաշակ ճոխ տանը)։ Հետո կլինի մի հատ սուպեռկլիշեավորված խփնված քանդակագործ (որը անընդհատ հիշում ա Վերածննդի մեծերին, լսում ա դասական երաժշտություն ու քանդակում ա Չարենցին)։ Անպայման պետք ա լինի ընտանիքի պահապան Մեծ Տատ, որը հիշում ա Կորսված Հայրենիքը։ Իհարկե, կլինի նաև մի ֆամ-ֆատալ, որին շատ առաքինի երիտասարդ ճարտարապետը մի անգամ տեսնելուց հետո, երազում քնած ժամանակ բարձրաձայն հիշատակում ա, որից հետո երիտասարդ ճարատրապետի է՛լ ավելի առաքինի կինը (որի հայրը Ճարտարապետի հետ աշխատած մի շատ առաքինի ճարտարապետ ա) միանգամից կսկսի մտածել բաժանվելու ու դեռ չծնված երեխուն նավսյակի աբորտ անելու մասին։
․․․Իսկ ամենավերջում երիտասրդ առաքինի ճարտարապետը կմոգոնի մի հրաշալի նախագիծ Հյուսիսային պողոտայի, որը վերջին էջում կհաստատվի։
Բայց արդեն գրքից հետո կգա Նարեկ Սարգսյանը ու կկառուցի էն ինչ կկառուցի։
Մի խոսքով, զարմանալի չի, որ էս գրքի մասին երբեք ոչինչ չէինք լսել։ Ցրվենք տներով։
Շատ շատ եմ հավանել գիրքը, սկսել եմ յուրովի սիրել Երևանը, մանավանդ Աբովյան փողոցով անցնելիս սիրտս թրթռում է, ինձ թվում է, գրքում նկարագրված առվակների ձայներն եմ լսում։ Գիրքը Երևանի ճարտարապետության յուրօրինակ ներկայացնելու ու Հյուսիսային պողոտայի լինել-չլինելու հարցի մասին է❤️