Jump to ratings and reviews
Rate this book

Կարմիր օրեր

Rate this book
Գիրքն ընդգրկում է նշանավոր երգիծաբան Լեռ Կամսարի դեռևս անտիպ օրագրության առաջին մասը՝ 1953-1958 թթ.: Սա հետաքրքիր և յուրօրինակ տարեգրություն է մեր ոչ վաղ անցյալի մասին։ Երգիծաբանը խարազանում է բոլշևիկյան հասարակարգում տեղ գտած հոռի՝ հակամարդկային, հակաազգային բարքերը։ Էլեկտրոնային հրատարակությունը լրամշակված է. ավելացվել են նախորդ հրատարակություններից դուրս մնացած որոշ հատվածներ։

Unknown Binding

First published January 1, 2000

1 person is currently reading
36 people want to read

About the author

Ler Kamsar

10 books4 followers
Գրող, երգիծաբան Լեռ Կամսարը (Արամ Թովմասի Թովմաղայան, Տեր-Թովմաղյան) ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում, հոգևորականի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը ստացել է տեղի Ամերիկյան վարժարանում։ 1909-ին ավարտելով Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, վերադարձել է Վան, որտեղ աշխատել է սկզբում որպես դերասան, ապա հայոց լեզվի ուսուցիչ Աղթամարի Սուրբ Խաչի դպրանոցում, այնուհետև Վանի մասնավոր Երամյան վարժարանում։
Առաջին երգիծական պամֆլետը՝ «Կամսարյան աշխարհագրությունը», տպագրել է 1910-ին Վանի «Աշխատանք» թերթում, որն անմիջապես հանրահայտ է դարձրել նրան։ 1915-ին մասնակցել է Վան-Այգեստանի ինքնապաշտպանության կռիվներին։
Գաղթելով Երևան, սկսել է թղթակցել կովկասյան բոլոր թերթերին։ 1921-35-ին եղել է «Խորհրդային Հայաստան» թերթի երգիծական բաժնի աշխատակիցը։ 1935-1955-ը բռնադատվել է՝ բանտարկվելով սկզբում երևանյան բանտում, այնուհետև աքսորվել Վորկուտա և Բասարգեչար՝ ներկայիս Վարդենիս։ 1955-ի համաներմանը վերադարձել է Երևան։
Մահացել է 1965-ի նոյեմբերի 22-ին Երևանում։
Լեռ Կամսարի գրիչը շատ բեղուն է եղել։ Չնայած այն բանին, որ գրվածքների մի մասը մնացել է գաղթի ճանապարհին, արխիվը երկու անգամ բռնագրավվել և ոչնչացվել է Չեկայի կողմից, 1946 թվականի ջրհեղեղն էլ մեծ վնաս է հասցրել, այնուամենայնիվ նա թողել է հսկայական ժառանգություն, որի մեծ մասը անտիպ է։
Հանդես է եկել նաև Կարապետ Կայեն և Արա Մասյան կեղծանուններով։

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
3 (100%)
4 stars
0 (0%)
3 stars
0 (0%)
2 stars
0 (0%)
1 star
0 (0%)
Displaying 1 - 2 of 2 reviews
Profile Image for Marat M. Yavrumyan.
258 reviews45 followers
May 4, 2015
Մի քանի օր առաջ ավարտեցի գիրքը։ Կարդում էի մի երեք ամիս։ Չնայած կարդալը մեղմ է ասած. ապրում ես գրքի հետ, Կամսարի հետ։ Կարդալը թեթև է առաջ գնում, թեև չափազանց խորն է ծաղրը. մտածում ես... չգիտես էլ ինչ ես մտածում։ Անընդհատ տարօրինակ զգացում կար կարդալիս. մտածում ես՝ մարդ, որն ազատություն է տեսել ու ոչ մի կերպ չի հաշտվում այն կորցնելու հետ։ ու մտածում՝ էդպես ծանր ինչպես է կարողացել ապրել։ Հետո սկսեցի գրքից մեջբերումներ անել, պարզվեց, որ ամբողջ գիրքն է էդպիսին, ամբողջ գիրքը պիտի մեջբերես, ամբողջը մեջբերելու է։ ամեն մի նախադասություն հավանում ես, չես կարող չհավանել։ Մի խոսքով, չերկարացնեմ. եթե Կամսար չէիք կարդացել ու առաջին անգամը պիտի լինի, սկսեք Կարմիր օրերից, չնայած ես կարող է և սխալվեմ Կամսարից լավագույնը խորհուրդ տալու հարցում։ Ինչ էլ կարդաք, չեք կարողանալու չհավանել ։)
Profile Image for Arthur Ghazaryan.
35 reviews4 followers
October 20, 2017
Պատահական իմացա այս գրքի գոյության մասին ֆեյսբուքյան մի ստատուս` մեջբերումից:
Սոլժենիցինի Գուլագը կարդալուց, մտածում էի, միթե որևէ հայ չի անդրադարձել կարմիր մարդաորսի տարիներին:
Պարզվեց, որ անդրադարձել է` Լեռ Կամսարը:
Գիրքը օրագիր է: 1953-58 թթ են նկարագրված: Ով մոռացել է սովետական տարիները պետք է ընթերցի այն: Հերթեր, սով, հետապնդումներ, բանտարկություններ, իզգոյ երկիր, անհույս խնդրանք-նամակներ կոմկուսի և քաղսովետի ղեկավարներին, համագումարներ, վախ, սառած ուղեղներով մարդիկ,....
Այս ամենը Լեռ Կամսարը գրում է օրեր շարունակ:
Հույսով որ այդ անբնական համակարգի վերջը անկասելի մոտ է
Displaying 1 - 2 of 2 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.