Jump to ratings and reviews
Rate this book

Տիգրան Մեծ

Rate this book
Մ.թ.ա. առաջին դարում համաշխարհային տիրապետության ձգտող Հռոմը ցանկանում էր զավթել Փոքր Ասիան, բայց հռոմեական նվաճումների շղթան չէր ամբողջանում, որովհետև իրենց անկախության ու ազատության համար հերոսական պայքարի են ելնում Պոնտոսը, Հայաստանը և Պարթևստանը: Հայրենի երկիրը հռոմեական ավարառուներից պաշտպանելու համար ոտքի է կանգնում նաև հայ ժողովուրդը և ապրելու ու գոյատևելու իր իրավունքը պաշտպանում զենքի ուժով:
Արքայից արքա Տիգրան Բ Մեծի գլխավորությամբ Հայաստանը դառնում է աշխարհի հզոր տիրություններից մեկը: Այդ դարաշրջանի գեղարվեստական պատկերն է արտացոլվում Հայկ Խաչատրյանի «Տիգրան Մեծ» պատմավեպում:

Hardcover

First published January 1, 1990

14 people are currently reading
165 people want to read

About the author

Հայկ Խաչատրյան

15 books10 followers
Ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը (1950)։ Եղել է Ղափանի ժողկրթբաժվար (1952 - 1954), Արմենպրեսի գլխավոր խմբագիր (1964 - 65), «Հայրենիքի ձայն» թերթի խմբագրի տեղակալ (1965 - 1971)։ 1971-ից աշխատում է Հայկական սովետական հանրագիտարանի գլխավոր խմբագրությունում 1976-ից՝ պատասխանատու քարտուղարգլխավոր խմբագրի տեղակալ։ Մահացել է 2001 թվականի վերջին 75 տարեկանում։

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
34 (64%)
4 stars
7 (13%)
3 stars
6 (11%)
2 stars
2 (3%)
1 star
4 (7%)
Displaying 1 - 4 of 5 reviews
Profile Image for Grigor Grigoryan.
129 reviews6 followers
June 10, 2022
Չեմ ուզում գրքի մասին գրել գրական տեսանկյունից, այս կամ այն դրվագի կարևորությունը ընդգծել, վեպին մոտենում եմ լոկ որպես վավերագրություն, մեր ամենահզոր արքայի մասին պատմող մի վեպ, որը կարդալուց հույս ու լույս է ծնվում, որ դեռ ամեն ինչ կորած չէ...
Կարծում եմ, պիտի յուրաքանչյուր հայ կարդա և որքան փոքր տարիքում, այնքան լավ, գոնե կպատկերացնի` որտեղից ենք գալիս, ինչ արյուն է հոսում մեր երակներում։
Profile Image for Varduhi Hovhannisyan.
143 reviews6 followers
October 21, 2025
Վեպը կարդացել էի դպրոցական հասակում, բայց ոչ մի բան չէի հիշում, հավանաբար ոչ էլ հասկացել էի: Փորձեցի հասկանալ Տիգրան Մեծին: Հիմա շատ հեշտ է նստել ու կարմիր գրիչով նշել որտեղ է թերացել Հայքի տիրակալը: Մենք միշտ ընդունել ենք իրեն հզոր, անվախ, խելացի, հայրենասեր, բայց բաց ենք թողել դաժանը: Հավանաբար, եթե դաժան չլիներ, չէր կարող միավորել Հայքը: Քչերը կկարողանային սեփական որդիներին սպանել: Ինչքան հետաքրքիր կարող էր շարունակվել պատմությունը, եթե գահին նստեր Կրտսերը՝ Արքայից արքայի որդին ու Մեծն Ալեքսանդրի ծոռը:
Profile Image for Ararat Yeganian.
44 reviews4 followers
June 5, 2024
Շատ դանդաղ էր առաջ գնում. պատճառը երևի այն էր, որ Տիգրան Մեծի կենսագրությունը մանրամասն գիտեի, դրա համար էլ անհետքրքիր էր։ Ուշադրություն եմ ուզում հրավիրեմ այն փաստի վրա, որ գեղարվեստականությանը զուգահեռ հեղինակը ոչ մի վայրկյան չշեղվեց պատմական իրականությունից։ Գեղարվեստականությանը զուգահեռ ճիշտ վերլուծություններ էր կատարվում նաև Տիգրան Մեծի ճիշտ և սխալ քայլերի մասին։

Այնուամենայնիվ, այն գրքերից է, որը պետք է կարդա ամեն հայ։
Profile Image for Arno Mosikyan.
343 reviews32 followers
September 18, 2017
մանկությանս ու դպրոցական տարիների սեղանի գիրքն է եղել, հավանաբար կարդացել եմ տասից ավել անգամ, այո նվազագույնը տաս, եթե ոչ ավել: Ճիշտ է պատմական դեպքերը ու դեմքերը ներկայացված են գեղարվեստական ֆոնային երանգներով և տարամեկնություններով, սակայն այդ տարիքի համար ուսուցանող, ուղղորդող, դաստիարակող և զգացմունքային աշխատանք է ստացվել: Հուսով եմ երեխաներս նույնպես այն կկարդան:
Displaying 1 - 4 of 5 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.