Հայերեն էլեկտրոնային գիրքն անվճար ներբեռնել ԱՅՍՏԵՂ։ Հրատարակությունը ծաղկաքաղ է նշանավոր արձակագիր Հակոբ Մնձուրու Կ. Պոլսում հրատարակված «Կռունկ, ուստի՞ կուգաս» (1974) ժողովածուից։
Մնձուրու մասին առաջին անգամ իմացա Հրանտ Մաթևոսյան կարդալով (Մեծամորը)։ Հետաքրքիր է, դպրոցական ծագրերում չկա՞ Մնձուրի։ Ես որ չեմ հիշում։ Լավ, կարևոր չէ, գոնե հիմա։ Իմացա ու սկսվե՜ց։ Սկզբում ահավոր վախենում ես, ամեն բառից հետո սպասում ես, որ հիմա պիտի գա թուրքը, պիտի գա քուրդը ու ջարդի, ավերի էն սիրուն ամեն ինչը, ինչ որ գրում է Մնձուրին։ Մի քանի պատմվածք հետո, արդեն գիտես, որ չէ, չի գալու, բայց, միևնույն է, վախենում ես։ Հետո համոզվում ես, որ չի գալու ու... Հրաշք է։ Ու աչքիդ առաջ են գալիս Արմտանը, բնակիչները, անցնող-դարձողները, հարևանությունը, ուրիշ քրդեր ու թուրքեր ու ղըզլպաշներ ու էլի մարդիկ, մարդիկ, որոնք ապրում են՝ իրենց դարդով, ցավով ու ուրախությամբ, իրենց կյանքով։ Ու Երկրին սկսում ես այլ կերպ նայել, Երկիրը այլ կերպ ընկալել, դուրս գալ «բռնաբարված տատերի» սինդրոմից։ Ցեղասպանության 100-ամյակին, չգիտեմ, Մնձուրիական շունչ կարելի էր տալ նաև, այն ավել ապրեցնող է, ավելի հիշեցնող, ավելի հաշտեցնող։ Հաշտեցումը լինելու է չէ՞, ոնց որ թե մենք ուզում ենք որ լինի։ Մնձուրին ճանապարհ է։ Էլեկտրոնային էս գրքում միայն մի քանի պատմվածքներ են, ծաղկաքաղ ժողովածուից, ամբողջականը, հուսամ, մի օր կանեմ, մի քանի տարի կտևի, բայց կանեմ։ Ապրեն բոլոր այն մարդիկ, որոնք օգնեցին ունենալ այս գիրքը Alice Eloyan, Arpine Andreasyan, Gohar Grigoryan, Naira Sahakyan, Tatevik Barseghyan, Victoria Andreasyan Marina Hunanyan Համեմատելու համար, պատկերացրեք Թոթովենց եք կարդում 1930-ականների վերջերին, բայց ավելի նուրբ, ավելի մանրամասն, մանրակրկիտ ու ավելի սիրուն, սիրուն։ Մաթևոսյանը Մնձուրու «Երկերի» վերջաբանում մի մեծ հոտված-վերջաբան ունի, դա էլ նայեք, անպայման։ Մի խոսքով, բաց չթողեք։ Պատկերացրեք, որ հանկարծ Չարենց կամ Թոթովենց չեք կարդացել։ Ու ամենա-ամենա-ամենան։ Դպրոցում մեզ համար արևմտահայ գրականությունը Մեծարենց, Դուրյան, Վարուժան, Պարոնյան էին։ Ու էդ ամենը մինչև 1915-ը։ Ու հանկարծ գալիս է մի ուրիշ արևմտահայ, մեռած, անգոյ Արևմտահայաստանում ու իրենց կորցրած գյուղի վրա նոր արևմտահայ գրականություն սարքում։ Ցնդելու բան է։