Հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի պոեմներից։ Պոմեի առաջին տարբերակը գրվել է 1890 թ.։ Բայց հետո՝ մի ամբողջ տասնամյակ, բանաստեղծը կրկին ու կրկին մտովի անդրադառնում էր «Անուշին»՝ ձգտելով բյուրեղացնել երկը, հասցնել գեղարվեստական ներդաշնակության ու կատարելության։