Հովհաննես Գրիգորյանի պոեզիայի ժամանակը երեկն է, այսօրը և գալիքը... Մի ամբողջ հավիտենություն, որ կերտել է բանաստեղծը իր գրականությամբ, մեր պոեզիայի հարստությունն է, անջնջելի հետքը:
Հեղինակին առաջին անգամ ծանոթացրել է արտասահմանյան գրականության դասախոսս։ Դասին Հովհաննես Գրիգորյանի հորը նվիրված բանաստեղծություններն էինք ընթերցում։ Տպավորվել էի։
Արձակ բանաստեղծությունների համար խելքս իմը չի ։) Ու շատ ուրախացա՝ իմանալով, որ այս շարքը հենց նմանօրինակ բանաստեղծություններից էլ կազմած է։
Չգիտեմ՝ նովելային բանաստեղծություն ժանր կա գրականության մեջ, թե չէ, բայց, անկասծակ, այս շարքի բանաստեղծությունների մեծ մասին կարելի էր այդպես բնութագրել։ Շատ սիրուն սկիզբ ու կտրուկ, անսպասելի ավարտ։
Հավանեցի, որ հեղինակը անդրադարձել է այնպիսի թեմաների, երևույթների, որ մյուս գրողների մոտ ես չեմ տեսել։ Հրաշք հավաքածու է, կարդացե՜ք։ :)
ՇԱՆ ԿՅԱՆՔ (վեպ)
«Իմ կյանքը» – հատ-հատ տառերով գրեց վերնագիրը, տակը հաստ գիծ քաշեց, ապա գլուխը դրեց սեղանին, ընկավ դառը խոհերի մեջ ծեր շունը։
Հովհաննես Գրիգորյանի 75-ամյակին կարդացի այս գիրքը, չդրեցի ստատուս որևէ լավ տող, ուղղակի կարդացի գիրքը, որովհետև մտավախություն ունեմ Սևակի պես Հովհաննես Գրիգորյանն էլ «մաշվի» ֆեյսբուքով։ Մենք աննորմալ տաղանդավոր ենք ամեն արժեքավորը այդպես անփոոթորեն նսեմացնել, բարոյապես մաշել, արժեզրկել։
Բանաստեղծական ժողովածու կարդալ արձակի պես՝ հնարավոր բան է, եթե հենց մեր ժամանակի չափից դուրս շուտ կորցրած դասականն է հեղինակը։ Ամեն բանաստեղծություն մի մեծ վեպի թեմա կադող էր լինել, բայց հանճարեղորեն ամփոփվել է արձակ չափածոյի մեջ։ Ու դա հրաշալիք է։
Ընկերներիցս մեկը բերեց գիրքը սեղանիս դրեց ու խոստովանեց, որ չէր ուզում ինձ տալ, որովհետև պոեզիայի սիրահար չեմ, մտածում էր չեմ հասկանա: Ճիշտն ասած ինքս էլ չէի սպասում, որ պոեզիան կարող է էսքան դուրս գալ: Շատ ճիշտ ժամանակ հայտնվեց կյանքումս Հովհաննես Գրիգորյանը, ճիշտ տեղում, ճիշտ զգացմունքայնությամբ: Էս մարդը նուրբ ու հոգին շղթայող տողերի վարպետ է, գրել է այն, ինչ ես կուզեի կարդալ, էնքան տեղին ու օգնող, խորը, հուզող, որ զարմացել եմ մի լավ: ^_^ ^_^ Ապրելս եկավ, շնորհակալ եմ: Տանը ունենալու գիրք է, որ անընդհատ կարդաս:
Առաջին Հովհաննես Գրիգորյանն էր ու էնքաաան հարազատ, ու էնքան սիրուն ու բարի ու իմաստուն թախիծ կա բանաստեղծություններում։ Արձակը ենթադրում եմ, որ լրիվ բանաստեղծություն պիտի լինի, պիտի նայել Գերեզմանիա-ն անպայման։
Ես բանաստեղծություններ հազվադեպ եմ կարդում ու երբ տեսա, որ էս գիրքն արձակ չի, չէի էլ պատրաստվում կարդալ: Էսօր հեռախոսումս գտա ու թերթելիս զգացի, որ շատ կլանող ու հետաքրքիր ա: Հ. Գրիգորյանի խոսքը չափված—ձևված ա, բայց միևնույն ժամանակ խորքերից եկող, անկեղծ ու անմիջական: Երևի իսկական սփյուռքահայ եմ դառնում, բայց էս բանաստեղծությունը էնքան տեղին ինձ թվաց.
«Սա իմ երկիրն է — չափսերով այնպիսին, որ կարող եմ վերցնել հետս, թե մի հեռու տեղ գնամ։ Փոքրիկ՝ ինչպես ծերացած մայր, փոքրիկ՝ ինչպես նորածին զավակ, իսկ քարտեզի վրա ընդամենը արցունքի մի կաթիլ... Սա իմ երկիրն է — չափսերով այնպիսին, որ ազատորեն տեղավորել եմ սրտիս մեջ, որ չկորցնեմ հանկարծ...»
ահաւոր դրական կարծիքներ էի լսել ու դրա համար սկսեցի, բայց բանաստեղծութիւնները դժուար են ինձ կպնում ու ոչ մի կերպ դուրս չեկաւ․ նոր ասելիք չկար։ երեւի յովհաննէս գրիգորեանից մի բանաստեղծութիւն ա եղել, որ դուրս եկել ա՝ «եւ չես արթնանայ»։ մնացածը՝ չէ։