Հրատարակությունը ներառում է տաղանդավոր գրողի տարբեր տարիներին լույս տեսած էսսեներն ու հոդվածները, ինչպես նաև «Ծիրանի ծառ» պատմվածքաշարն ամբողջությամբ ու «Մարութա սարի ամպերը» ժողովածուից որոշ պատմվածքներ։
Էդգար Բաղդասարյանը (ռեժիսոր) չնայած ասում էր «Тысячи лет развития цивилизации привели к тому, что внутренний мир человека достиг такой степени скудости, что ему стал неинтересен внутренний мир своих же соплеменников. Главное причина нашей с вами неудовлетворенности и отсутствия счастья в том, ЧТО НАШ ВНУТРЕННИЙ МИР НИКОМУ НЕ НУЖЕН», ու իհարկե, տեղին էր ասում, բայց միևնույն է, գրելու եմ։ #Յավրուհրատ ի էլեկտրոնային գրքերից յուրաքանչյուրը ստեղծման իր պատմությունն ունի։ Ճակատագիրը՝ անգամ, չեմ վախենա էդ բառից։ Ինչո՞ւ է ստեղվծում գիրքը, ինչո՞ւ հենց այդ պահին, ինչպե՞ս։ Էս գիրքը, Մուշեղ Գալշոյանի էս գիրքը ստեղծվում էր երկար ու ձիգ երկու տարի, ստեղծագործությունների՝ Siranuysh Galshoyan-ի ընտրությամբ ու հիանալի ընտրությամբ։ Ու երկար ու ձիգ երկու տարի, հրաշալի երկու տարի, Մուշեղ Գալշոյանի երկիրը շերտ առ շերտ բացվում էին։ Բացվում էր իր ծերունի հերոսներով, մարող ծերոնիներով ու հոր նկատմամբ անչափ, անհուն մեծ սիրով ու ակնածանքով։ Սա գիրք չէ, սա կյանքը ապրելու՝ պարզ, հասարակ, զուսպ, մարդկայնությամբ, սիրով, հավատով, երկրի համար ու մասին ցավալով ապրելու, ապրելու, չգիտեմ ինչ է՝ հորդոր, կոչ, կերպ, ավանդ, մեր բարբառով ու ենթադրում եմ նաև գալշոյանական ծերունիների խոսվաք՝ օսյաթ։ Ու ամբողջ էս ընթացքում այս գրքի աշխարհի կենդանի վկան կար՝ Lilit Mikayelyan (Լիլիթ, կներեք, խնդրում եմ, չեմ կարող չգրել)։ Վկան, ում գիտեմ ուսանողական տարիներից։ Ու նա գալշոյանական այս աշխարհի էությունն է։ Պարզ, ազնիվ, ուղղախոս։ Ու Sargis Muradyan gallery-ի այս կտավը (շնորհակալ եմ Zaruhi Muradyan-ի բացսրտության համար)՝ աղջիկը, տրակտորները, ջրանցքը, աշխատանքի նկատմամբ հարգանքը, ու գույները, սարերի գույները, ու գինարբ ծաղիկը, որ չի երևում, բայց կա, ու փշերը, ու քարերի խուչերը։ Չգիտեմ, նրանք սիրել, անչափ սիրել են երկիրը։ Վերջ, էս էի ուզում ասել։ Գիրքը - եթե հանկարծ ուզեք կարդալ, առայժմ էստեղ https://goo.gl/bPZhuO