Վահան Թոթովենցի (1889֊1938) ստեղծագործական կենսագրությունը 30֊ական թվականներին հարստացավ բարձրարժեք երկերով, իսկ «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» վիպակը դարձավ նրա գլուխգործոցը։ Անկեղծ, գրավիչ հուզականությամբ, անհուն սիրով, անափ կարոտով, թախծի ու տխրության շնչով գրված այս վիպակը հեղինակի մանկության ու պատանեկության, ընտանիքի, հարազատների, հայրենի Մեզիրեի պատմությունն է։ Բայց այդ պատմությունը գրվեց այն ժամանակ, երբ այլևս անցյալ էին թե՛ այդ հարազատները և թե՛ այդ քաղաքը, ու մնացել էին միայն կարոտը, կարոտը մարդկային ջերմ, պարզ բայց և խոր ու ուժեղ զգացմունքների, կարոտը անհետացած քաղաքի նկատմամբ ու Եղեռնի տնքացող ու մղկտացող ցավը…
I have read this during the long and hot summer nights when I was 15, lounging on a rocking chair out on the balcony of my childhood home. I remember the hard copy I had, that had seen better days, and how it was left unattended during a sudden Summer storm. So many memories connected with this book. Need to reread :)
Շատ հաճելի էր այս գիրքը կարդալը: Հեղինակը հետաքրքիր պատմություններով բացատրում է հին ժամանակների կյանքը՝ մարդկանց ապրելաձևը, ադաթները, մտածելակերպը: Մարդիկ շատ հարցերում ունեն հննադարյան մտածելակերպ, բայց որոշ դեպքերում առաջադեմ են: Նման գործեր կարդալը երեևի ամենաճիշտ մեթոդն է անցյալի կյանքը դիտարկելու համար:
Թոթովենցի ստեցծած աշխարհը ճոխ է և դաժան։ Հին հռովմեական ճանապարհին Թոթովենցը մեզ ծանոթացրեց այնպես, որ թվում է եղել ենք էնտեղ։ Հայկական բարքերը, մարդիկ, թուրք֊հայ հարաբերությունները, սնահավատությունը, մարդկային բարդ ու խուճուճ հարաբերություններն ու դժբախտությունները...Այս ամենն այնքան գեղեցիկ, այնքան պատկերավոր նկարագրեց Թոթովենցը, որ ասելն անկարելի է։ Ես հավերժ կհիշեմ` սայլերի ձայնը, դարբինների զարկերի ձայնը, ղավնիներին, բաղերում անցկացրած գիշերները և մոր ու տղայի հարաբերություններն առաջին գլխում գրքի։ Եվ այո, սա փառահեղ գիրք է, իսկ Վահան Թոթովենցը փառահեղ հեղինակ...Նա իմ սրտում էր դեռ《Բաքու》գրքից, որն այնքան եմ կարոտել, որ ուզում եմ վերընթերցել, անգիր իմանալ գրքի ամեն բառն ու տողը...
Կարդալուց անընդհատ տարբեր արտահայտություններ էի դուրս հանում, նշում, որ հանկարծ չմոռանամ, հարմար տեղում օգտագործեմ։ Ոչ բառարանային, կենդանի լեզվով թախիծ ու ուրախություն էի ստանում, հետո բարքերն էին շատ հետաքրքրում, որ տեղ-տեղ մանրամասն պատմված էին։