Գիրքն ընթերցելու ամեն րոպեն վայելել եմ ու անընդհատ պատկերացրել, թե ինչ ահռելի աշխատանք է կատարել հեղինակը։ Միայն իմանալ, որ այս գիրքը գրելու համար հեղինակից պահանջվել է ընթերցել 150֊ից ավելի գրքեր, բազմաթիվ հոդվածներ, ուսումնասիրել տասնյակ կայքեր, բավակակ է շատ մեծ հարգանքով մոտենալ նրան։
Գիրքն ինձ շատ֊շատ կարևոր խորհուրդներ է տվել, սովորեցրել չվախենալ, ռիսկի դիմել, փորձել, անդադար սովորել։
Շատ ավելի հետաքրքիր է գիրքը կարդալ, երբ ունես գաղափարներ և յուրաքանչյուր "գաղտնիք" մտովի օգտագործում ես քո գաղափարի մեջ, արդյունքում գիրքը դառնում է էլ ավելի օգտակար։
Գիրքը փակելուց հետո երկար ժամանակ այն ուղղակի գրկած նստել եմ։
Շնորհակալ եմ Վահագն Դիլբարյանին այս հրաշալի աշխատանքի համար։
Անհամբեր սպասում եմ, թե երբ եմ ընթերցելու "101 բիզնես գաղտնիքներ"֊ը։