Հայերեն էլեկտրոնային գիրքն անվճար ներբեռնել ԱՅՍՏԵՂ։ Շահան Նաթալին այս գրքոյկում հանգամանօրէն քննում է մեր պարտութիւնների պատճառները, թուրքին ու նրա հայատեացութիւնը հիմնաւոր դիտարկում հայրենատէր հայի տեսանկիւնից։
Shahan Natalie (Շահան Նաթալի) was an Armenian revolutionary, political figure, and author. He was born Hagop Der Hagopian on July 14, 1884, in the village of Huseinig, in the Kharberd province (modern-day Elazığ province) in the Ottoman Empire.
Եթե ձեզ թվում է, թե արևմտահայերեն հասկանում եք, չարաչար սխալվում եք։ Մեծարենցը Նաթալիի համեմատ գրում է արևելահայերենով։) Եթե անգամ հաղթահարում եք դասական ուղղագրության շեմը, չի նշանակելու, որ ամենայն խորությամբ կհասկանաք Նաթալիին։ Կհասկանաք, նկատի ունեմ, թե ինչու է գրում։ Ինչ է գրում, շատ թե քիչ «պարզ» է։ Մի անգամով կարդալու չէ, հաստատ։ Բայց, սթափ է, ահավոր սթափ։ Երևի պարտության գիտակցումից է, ու այդ գիտակցման դառնությունից։ Քաջազնունուն մոտ էլ կար նույնը։ Պահ կա, որ թվում է, թե իրոք դասեր են/ենք քաղել 19-ի վերջ 20-ի սկզբի իրադարձություններից ու սկսում ենք իրոք կառուցել, ոչ թե շինել, այլ կառուցել։ Բայց թե։) Մի խոսքով, եթե հետաքրքրիր է հայ քաղաքական միտքը խոհերի՝ դառն, անկեղծ, դառնացած, սթափ խոհերի տեսքով, կարդալիք ունեք։)) Հրամմեցեք։)
Վերջապես դասեր քաղենք մեր անցյալից, սովորենք սթափ գնահատել մեր ուժերը, ընդունենք մեր թերացումներն ու թուլությունները, ճիշտ գնահատենք թուրքի ուժն ու առավելությունները, վերջ տանք լացելուն ու օտարին մեր ձախողումների մեջ մեղադրելուն։ Եվ գուցե այդ ժամանակ ի վիճակի լինենք ավել բան առաջարկել միջազգային «շուկայում»։
«Եւ մենք կուլանք, որ օտար գնորդը անապատներու աւազներու մէջ փոշիացած մեր ոսկորներուն աւելի գին չի տար, քան աւազի մը արժէքը։ Կը վրդովուինք, որ այնտեղ սողացող օձին աւելի արժէք կուտայ եւ գազանին մորթի մը գին՝ գոնէ։ Ծախողը ով որ է՝ գինը անոր կուտան եւ ոչ թէ արցունքոտ աչքերով առեւտուրին ականատես մուրացիկին»։
«Մեզ կը լացնեն ու մենք կուլանք եւ մեր ճիչերով կ՚ աշխատինք, որ ուրիշներ մեր արցունքը սրբեն, յայտարարելով միեւնոյն ատեն, որ ուրիշները խաբեբաներ են ու սրիկաներ եւ երբեք չպիտի սրբեն մեր արցունքները։ Թուրքերը կը լացնեն մեր եօթը պորտը եւ յետոյ կը սկսին արդարացնել իրենց արարքը, վստահ, որ քաղաքական կեանքի մէջ իրաւունքն անորն է, որ կը կատարէ եւ յետոյ պաշտպանողականը կը խօսի»։
Շ. Նաթալին կարծես ռենտգենյան ճառագայթներով մեր հիվանդություններից շատերն է ախտորոշում. խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին, առավելապես մեր ներքին խնդիրներին է անդրադառնում և ըստ էության էսօրվա հային էլ բավականին շատ ասելիք ունի. ասել է թե՝ պատմության դասերը լավ չենք քաղել: Դժվարանում եմ գնահատել գործը. ամեն մեկը պիտի կարդա ու որոշի իր վերաբերմունքը, ու լավ կլինի, որ շատերը կարդան (թեկուզև համամիտ չլինելով նրա հետ):
Երբ դեռ փոքր էի և առաջին անգամ կարդացի այս գիրքը, լիարժեք չհասկացա հեղինակին։ Նույնիսկ այն զգացողությունն ունեցա, թե նա հակահայ դիրքորոշում ունի։ Բայց այսօր, տարիներ անց, նորից կարդալով՝ գիտակցում եմ, որ իրականում Շահան Նաթալին ոչ թե կասկածի տակ է դնում մեր ինքնությունը, այլ փորձում է սթափեցնել, դուրս բերել հարմարավետ սին պատրանքներից։ Նրա խոսքը երբեմն կոշտ է, ցնցող, բայց ոչ երբեք դատարկ։ Սա ճշմարտության հետ բախում է՝ ցավոտ, բայց անհրաժեշտ, որը ստիպում է մեզ առանց ինքնախաբեության նայել մեր անցյալին, մեր վերքերին ու նաև մեր սխալներին։
Նաթալի կարդալուց հետո հասկանում ես, որ այն ինչ իմացել ես, այն ինչի շուրջ երկար մտորել ես, քո մտքի ծնունդ չէ միայն, այլ ամենայն գիտակից վերլուծողի։ Նաթալի խորհուրդ եմ տվել կարդալ բոլոր հասարակական֊քաղաքական պայքարի ընկերներիս, ովքեր հայ֊թուրքական կոնֆլիկտով են հետաքրքրված, քանի որ շատ կարևոր է այսպես սթափ դիտարկել կողմերի կարողությունները, միջոցները տեղի ունեցածը։
Քիչ մը ծանր է, բայց նախ պէտք է հասկնալ գրողը եւ ժամանակաշրջանը եւ քաղաքական իրավիճակը, որպէսզի իմաստ մը ունենայ գիրքը, թէ ոչ միայն բան մը կ՚ելլէ… ինչ գիտնամ…