«Գիտեմ, որ աշխարհում դալար են մնում փառքի այն դափնիները, որոնք ձեռք են բերվում սրով ու նիզակով: Բայց ես մարդկանց եմ թողնում իմ սրտի կայծերը, որոնք կակաչներ կդառնան Հայոց հողում: Ներիր, հետնորդդ իմ հայկազուն, որ հաղթության հուշակամարի փոխարեն ես կակաչներ եմ ավանդում քեզ»: Այդպիսի հավատամքով է կյանքին հրաժեշտ տվել հայ առաջին բանաստեղծ, թատերգակ ու ճարտասան Արտավազդ Երկրորդը: Հռոմեական ավարառու զորավար Անտոնիոսը խաբեությամբ ձեռբակալել է նրան, տարել Ալեքսանդրիա և, որպես գերի «նվիրել» Եգիպտոսի թագուհի Կլեոպատրային: Վերջինիս հրամանով էլ բանաստեղծ - թատերգակը գլխատվել է մ.թ.ա. 30 թվականին: Հայկ Խաչատրյանի «Արտավազդ» վեպը Արտավազդ Երկրորդի կյանքի գեղարվեստական արտացոլումն է պատմական փաստերի հենքով: Գիրքը, հեղինակի «Տիգրան Մեծ» վեպի յուրովի շարունակությունն է:
Ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը (1950)։ Եղել է Ղափանի ժողկրթբաժվար (1952 - 1954), Արմենպրեսի գլխավոր խմբագիր (1964 - 65), «Հայրենիքի ձայն» թերթի խմբագրի տեղակալ (1965 - 1971)։ 1971-ից աշխատում է Հայկական սովետական հանրագիտարանի գլխավոր խմբագրությունում 1976-ից՝ պատասխանատու քարտուղարգլխավոր խմբագրի տեղակալ։ Մահացել է 2001 թվականի վերջին 75 տարեկանում։