Հայկ Խաչատրյանի «Գրիգոր Մագիստրոսի վերջին թուղթը» պատմավեպը ստեղծված է մի կենսափիլիսոփայության հենքի վրա, որի խորհուրդն է. «Եթե ուզում ես, որ աշխարհը չկործանվի, որ կյանքը մշտապես շարունակվի, արարիր, քո ձեռքի ու մտքի բարիքներով ծաղկեցրու, բարգավաճ դարձրու քո հող հայրենին»: Այս գիրքը իր խորքով համահունչ է մեր ժամանակներին:
Ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը (1950)։ Եղել է Ղափանի ժողկրթբաժվար (1952 - 1954), Արմենպրեսի գլխավոր խմբագիր (1964 - 65), «Հայրենիքի ձայն» թերթի խմբագրի տեղակալ (1965 - 1971)։ 1971-ից աշխատում է Հայկական սովետական հանրագիտարանի գլխավոր խմբագրությունում 1976-ից՝ պատասխանատու քարտուղարգլխավոր խմբագրի տեղակալ։ Մահացել է 2001 թվականի վերջին 75 տարեկանում։
Հետաքրքիր է՝ Հայկ Խաչատրյան կարդալուց հասկանում ես, որ հայերեն չգիտես: Անթիվ են անծանոթ բառերը: Եթե համեմատական անցկացնեմ, ապա միանշանակ հաղթող է Քերթողահայրը, բայց այս գիրքն էլ եմ հետաքրքրությամբ կարդացել: Դաժան գիրք է, շաատ դաժան: Ծանր էր կարդալ մեր վերջին թագավորության անկումը՝ թե ինչպես նվիրեցին Անիի բանալիները Բյուզանդիայի կայսրին, թե ինչպես դավաճանեցին երկրին ու ժողովրդին, թե ինչպես կորցրինք պետականությունն ու դարձանք օտարի հպատակ: Իսկ Գրիգոր Մագիստրոսի մասին շատ բան չգիտեի, հաճելի բացահայտում էր ինձ համար: Հետաքրքիր է՝ ինչ-որ մեկը գնացել է Կենարար հեղուկի հետքերով, թե՞ սա ուղղակի հաճելի ավանդազրույց է: